• Armenianeconomy.com

Կկազմակերպվեն ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները կազմակերպելու համար: Ըստ հիմնավորման, Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգով՝ 2021 թ. 9 կազմակերպության տրամադրվել է շուրջ 5.4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, որից՝ խաղող մթերող 7 կազմակերպության՝ 4.1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի մարման ժամկետով և պտուղբանջարեղեն մթերող 2 կազմակերպության 1.3 մլրդ դրամի չափով՝ 1 տարի մարման ժամկետով։ Բյուջետային երաշխիքի գործիքի կիրառումը հնարավորություն է տվել լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման արդյունքում ապահովելու 2021 թ. գյուղատնտեսական հումքի, մասնավորապես՝ խաղողի մթերումների գործընթացը։ Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է, մասնավորապես, վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) ուղղության համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով: Բացի խաղողից, այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով: Յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թ. տրամադրված և 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը: 2022 թ. բյուջետային երաշխիքը կարող է տրամադրվել միայն ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից վարկային միջոցներ ներգրավող շահառուներին: Բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում, մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը՝ 2024 թ. հունվարի 15-ից հետո: Այն դեպքում, երբ 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ֆինանսական կառույցի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ֆինանսական կառույցի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը: Որոշմամբ, 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքների մարման ժամկետներն առաջարկվում է ավելացնել սահմանված ժամկետներից 3 ամսով ավելի, քան 2021 թ. տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, հաշվի առնելով, որ բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում, հետևաբար ֆինանսական կառույցը բյուջետային երաշխիքի մարման ժամկետ պետք է սահմանի որոշմամբ սահմանված առավելագույն ժամկետներից առնվազն 90 օր պակաս ժամկետով։ Արդյունքում վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում գյուղատնտեսական հումքի մթերող և վերամշակող կազմակերպություններին հնարավորություն կտա ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ և կազմակերպելու ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերումների գործընթացը։

Ինպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, այս տարի ներդրվել է մթերման պայմանագրերի նախօրոք կնքման մեխանիզմ: «Մայիսի 31-ին, ավարտվել է պտուղբանջարեղենի համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետը: Մեր ակնկալված արդյունքն այս պահի դրությամբ առկա է՝ 1354 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է բերքի գնման 1500 պայմանագիր, որի համաձայն պետք է մթերվի 81,6 հազար տոննա պտուղբանջարեղեն՝ 12 մլրդ դրամ ընդհանուր գումարով: Սա, ըստ էության, ապահովելու է ընդհանուր ծավալի կեսը: Այս գործիքը մենք ժամանակի հետ կուժեղացնենք և այնպես կանենք, որ մթերողների և գյուղմթերք աճեցնողների միջև հարաբերությունները դառնան ավելի երկարաժամկետ, ավելի վստահելի, որպեսզի երկու կողմերն էլ ունենան ավելի լավ կանխատեսելու և պլանավորելու հորիզոն: Հուլիսի 1-ը նաև վերջնաժամկետ է խաղողի մթերման պայմանագրերի կնքման համար, և, օգտվելով առիթից, կոչ եմ անում գյուղացիներին և մթերողներին մինչև հուլիսի 1-ը կնքել բոլոր մթերման պայմանագրերը»,-ասել է նախարարը: Վահան Քերոբյանը նշել է նաև, որ նախարարությունը պատրաստ է աջակցել մթերման պայմանագրեր կնքելու հետ կապված խնդիրներ ունեցող գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև նպաստել պայմանագրերի կետերը չկատարելու հետ կապված խնդիրների հարթմանը:

Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ ամբողջ ծավալի համար չեն կնքվել պայյմանագրերը և հանձնարարել է առկա խնդիրների լուծման համար գտնել մեխանիզմներ. «Այսինքն՝ կան նաև տնտեսվարողներ, որոնք գյուղացիների շրջանում ավելի մեծ վստահություն ունեն, և բոլորն ուզում են նրանց հետ պայմանագրեր կնքել: Ստացվում է, որ մի տեղ հերթեր են, իսկ գործարանը, արտադրողը, պարզ է, մթերելու սահմանափակ քանակ ունի, անսահմանափակ չի կարող մթերել: Իսկ մյուսն էլ սահմանաչափին չի մոտեցել: Կա նաև հողամասերից մոտիկ լինելու խնդիրը, որովհետև, բնականաբար, գյուղացիները կուզենան հնարավորինս մոտ մթերումն իրականացնել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ, առաջին հերթին մարզպետներն այս փուլում պետք է շատ ուշադիր լինեն: Լավ կլինի, որ մարզպետարանները և կառավարության համապատասխան գերատեսչությունները հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքեն այն մասին, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի փոփոխությունը ֆորմալ չլինի, այլ, իրոք բովանդակային կարողանանք խնդիրը լուծել», -ասել է կառավարության ղեկավարը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• ԵԱԶԲ-ն 37 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում 11 արևային էլեկտրակայան կառուցելու համար• «Երեմյան ֆարմ»-ը ԵԱԶԲ-ից 25 միլիոն դոլար կստանա նոր տավարաբուծարան ու խոզաբուծարան կառուցելու համար• Արտերկրից բարձրակարգ մասնագետների հոսք է ակնկալվում. պետությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել աշխատավարձը• Կառուցվածքային փոփոխություններ Էկոնոմիկայի նախարարությունում. 13 ստորաբաժանման փոխարեն կլինի 21-ը• Եվրոպական միությունը հաստատել է 14.2 մլն․ եվրո դրամաշնորհի ձևով հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը• ՊԵԿ նախագահը ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը• Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը• Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ է. Վահան Քերոբյան• Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն