Լեհաստանի էկոնոմիկայի նախարարությունը նշում է Հայաստանի բարենպաստ ներդրումային մթնոլորտը

Լեհաստանի էկոնոմիկայի նախարարությունը նշում է Հայաստանի բարենպաստ ներդրումային մթնոլորտըՀայաստանը շատ բարենպաստ ներդրումային մթնոլորտ ունեցող երկիր է, երեքշաբթի տնտեսական համագործակցության հայ–լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը։

Ըստ նրա' Հայաստան կատարած լեհական ներդրումների ցածր մակարդակը պայմանավորված է լեհ գործարարների իրազեկվածության պակասով, որ «Հայաստանն անվտանգ ներդրումների երկիր է»։

«Նիստի ընթացքում մենք Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ քննարկեցինք ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին մշակումների և համաձայնագրերի ստորագրման անհրաժեշտությունը»,– ասաց նա' ավելացնելով, որ նման համաձայնագիր ստորագրելու համար անհրաժեշտ կլինի ԵՄ–ի համաձայնությունը։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ նիստի ընթացքում կողմերը նաև քննարկեցին բիզնես ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությունը, որի հիմնական նպատակը կլինի արտաքին առևտրի խթանումը և հայկական ապրանքի արտահանումը Լեհաստան։

«Այստեղ մենք պետք է առավելապես օգտագործենք բիզնեսի և մարքեթինգային կառույցների հնարավորությունները։ Այս բիզնես ենթակառուցվածքը պետք է սերտորեն փոխգործակցել հայ–լեհական առևտրաարդյունաբերական պալատի հետ»,– ասաց Պետրոսյանը։

Ըստ ԱՎԾ տվյալների' 2012թ.–ի վերջի դրությամբ լեհական ներդրումների համախառն հոսքը Հայաստանի տնտեսության իրական հատված կազմել են 0,2 հազար դոլար։

Աղբյուրը՝ arka.am

laquo;Նիստի ընթացքում մենք Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ քննարկեցինք ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին մշակումների և համաձայնագրերի ստորագրման անհրաժեշտությունը


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին
Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն