Մայրաքաղաքում բնակարանների գները նվազել են, իսկ մարզերում՝ բարձրացել

2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևան քաղաքում անշարժ գույքի 10009 առուվաճառքի գործարքների 60.6%-ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 11.0%-ով:

2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 122406 գործարքներ, որոնց քանակը, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10.3%-ով:

Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2012-ի հունվար-սեպտեմբերին Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին շուկայական արժեքը կազմել է 273,3 հազար դրամ, անկումը՝ 1 տոկոս: 2011-ի նույն շրջանում 1 քմ կազմել է 274 հազար դրամ:

Մայրաքաղաքի կենտրոնում մայիսին 1 քմ արժեքը կազմել է 462 հազար դրամ, Արաբկիր վարչական շրջանում՝ 368 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթուն՝ 278 հազար դրամ, Նորք-Մարաշ՝ 305 հազար դրամ, Ավան՝ 256 հազար դրամ, Էրեբունի՝ 225 հազար դրամ, Շենգավիթ՝ 243 հազար դրամ, Դավիթաշեն՝ 261 հազար դրամ, Աջափնյակ՝ 238 հազար դրամ: Ամենացածր գներն արձանագրվել են Մալաթիա-Սեբաստիա (225 հազար դրամ) և Նուբարաշեն (145 հազար դրամ) վարչական շրջաններում:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 1.0%-ով:

2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 3069 բնակարաններ, որոնց քանակը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3%-ով:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 4.9%-ով:

Աղբյուրը՝ panarmenian.net

Լուսանկարը՝ panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն