ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի N 743-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

08 հունիսի 2022 | Վարչապետի որոշումներ | Цитата

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
1) բաժանել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բյուջետային գործընթացի կազմակերպման վարչությունը՝ ստեղծելով հետևյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները`
ա. բյուջետային գործընթացի համակարգման վարչություն,
բ. սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչություն,
գ. տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչություն.
2) դադարեցնել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության գործունեությունը.
3) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող ֆինանսական վիճակագրության և ռիսկերի վարչության
ու ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման վարչության միաձուլմամբ ստեղծել ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչություն՝ որպես նոր հիմնական
մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
4) վերակազմավորել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող «Թանկարժեք մետաղների և թանկարժեք
քարերի պետական գանձարան» գործակալությունը «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» բաժնի՝ որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
5) նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անձնակազմի կառավարման վարչությունն անվանափոխել մարդկային ռեսուրսների կառավարման վարչության.
6) նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ծրագրերի իրականացման վարչությունն անվանափոխել
կառավարչական հարցերի կազմակերպման վարչության:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 32-րդ կետում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 7-րդ, 16-րդ և 18-րդ ենթակետերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ, 23-րդ, 24-րդ և 25-րդ ենթակետերով.
«22) բյուջետային գործընթացի համակարգման վարչություն.
23) սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի համակարգման վարչություն.
24) տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի համակարգման վարչություն.
25) ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչություն:»,
գ. 20-րդ ենթակետում «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն» բառերը փոխարինել «Թանկարժեք
մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» բաժին» բառերով.
2) հավելվածի 33-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետում «անձնակազմի կառավարման վարչություն» բառերը փոխարինել «մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն» բառերով,
բ. 10-րդ ենթակետում «ծրագրերի իրականացման վարչություն» բառերը փոխարինել «կառավարչական հարցերի կազմակերպման վարչություն» բառերով:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Վարչապետի որոշումներ
• Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի N 1099-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ• Կարեն Թամազյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ• Աշխեն Շիրվանյանը նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ• Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքա վորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԹԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ - ի կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնություն կիրառելու մասին• Սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Դավիթ Գևորգյանին վարչապետի օգնական նշանակելու մասին• Նարինե Ավագյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին• «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու մասին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն