Կառավարությունն առաջարկում է միավորել արդեն խոշորացված համայնքները. փոխնախարար

08 հունիսի 2022 | Աշխատանքային | Цитата

2015-ից առ այսօր Հայաստանում իրականացվել է համայնքների խոշորացման հինգ փուլ։ Նշված ռեֆորմների արդյունքում 908 համայնք միավորվել է 79-ում։ Այս մասին Ազգային ժողովում, հունիսի 8-ին Ազգային ժողովում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պաշտպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։

Ամենամեծ փուլը, նրա խոսքով, համայնքների խոշորացման գործընթացն էր, որը տեղի ունեցավ 2021թ.։ Արդյունքում 401 համայնք միավորվեց 36 խոշորացված համայնքներում։

Ներկայացնելով  կառավարության մշակած փոփոխությունները՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց երկրի վարչատարածքային հետագա բաժանման առաջարկվող տարբերակի մասին։ Այսպես, Արագածոտնի մարզում Արագածավան համայնքը կմիավորվի Թալինի համայնքին, Գեղարքունիքի մարզում Շողակաթ համայնքը՝ Ճամբարակին, Լոռու մարզում կմիավորվեն Ալավերդի, Ախթալա, Շնող եւ Օձուն համայնքները (Ալավերդի խոշորացված համայնք), ինչպես նաեւ Տաշիր, Մեծավան, Սարչապետ համայնքները (Տաշիր խոշորացված համայնք)։ Սյունիքի մարզում կմիավորվեն Սիսիան եւ Գորայք համայնքները (Սիսիան խոշորացված համայնք)։ Այսպիսով, Հայաստանում կձեւավորվի 71 համայնք։ Դրանց միավորումը ենթադրվում է իրականցնել ընտրություններում, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 25-ին։

Տերտերյանը նշեց, որ միավորման գործընթացը Հայաստանի համար ինչ-որ նոր բան չէ։ «Արդեն այժմ կարելի է արձանագրել, որ շատ մտահոգություններ, որոնք հնչեցվել էին համայնքների միավորման հետ կապված, անհիմն էին։ Իմ անձնական կարծիքով՝ այժմ միավորվող եւ արդեն խոշորացված համայնքները հիմնականում ապացուցել են ամբողջ գործընթացի հաջողվածությունը։ Դրանք ցույց են տվել, որ այդ ձեւաչափով կարելի է շատ արդյունավետ եւ հաջող աշխատել»,- նշեց փոխնախարարը։

Համայնքների միավորման արդյունքում Թալին խոշորացված համայնքի բնակչությունը կազմում է 37,6 հազար մարդ, Ճամբարակ խոշորացված համայնքինը՝ 15 հազար, մարդ, խոշորացված Ալավերդի համայնքինը՝ 42 հազար մարդ, Տաշիր խոշորացված համայնքինը՝ 28 հազար մարդ, իսկ Սիսիան խոշորացված համայնքինը՝ մոտ 31,5 հազար մարդ։

Իշխանությունների կարծիքով՝  խոշորացման գործընթացը կարեւոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում։ «Անգամ ամենափոքրաթիվ համայնքի պոտենցիալը վճռական նշանակություն ունի մերձակա բոլոր բնակավայրերի՝ ձեւավորված «նոր ընտանիքի» զարգացման համար։ Շնորհիվ ֆինանսական հնարավորությունների կենտրոնացման՝ պետության հետ համատեղ իրականացվող սուբսիդավորման ծրագրերի ծավալը պարզապես աննախադեպ է»,- հավաստիացրեց պաշտոնյան։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն