Առողջապահության ոլորտում նախատեսվում է ապահովագրական համակարգ ներդնել

07 հունիսի 2022 | Աշխատանքային | Цитата

Առողջապահության նախարարությունը 2021 թ.  իրականացրել է 12 ծրագիր՝ 53 միջոցառմամբ:  Տարեկան պլանը եղել է մոտ 114 մլրդ 496 մլն դրամ, սակայն ճշտված պլանով այն կազմել է 159 մլրդ 191 մլն դրամ: Սա պայմանավորված է եղել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորմամբ: Փաստացի առողջապահության ոլորտում 2021 թ. օգտագործվել է 157 մլրդ 909 մլն դրամ, որը 2020 թ. համեմատ ավելի է եղել 16 մլրդ 131 մլն դրամով: Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն Առողջապահության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 7-ի համատեղ նիստում:

Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Նարեկ Զեյնալյանը եւ Գեւորգ Պապոյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հաշվետու տարում նախարարության իրականացրած աշխատանքներին ու դրանց կատարողականին:  2020 թ. համեմատ 2021 թ. Առողջապահության նախարարության ծախսերն աճել են 11,4 տոկոսով կամ 16,1 մլրդ դրամով: 2021 թ. ընդհանուր առմամբ բուժօգնություն է ստացել 89 հազար 889 մարդ: Կորոնավիրուսային համավարակի հետ կապված ծախսվել է 35 մլրդ 251 մլն դրամ:  Հաշվետու տարում 41 մլրդ դրամ հատկացվել է «Հանրային առողջության պահպանում» ծրագրի իրականացմանը: «Առողջության առաջնային պահպանում» ծրագրի իրականացման համար հատկացվել է 28,4 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 99,5 տոկոսը: «Մոր եւ մանկան առողջության պահպանում» ծրագիրն իրականացնելու համար օգտագործվել է 19,2 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,2 տոկոս:

Նախարարը ներկայացրել է նաեւ մյուս ծրագրերն ու դրանց կատարողականները, պատասխանել պատգամավորների հարցերին:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նախարարից հետաքրքրվել է առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ընթացքով:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախարարությունում արդեն ամփոփվել են ապահովագրական համակարգի ակտուարական հաշվարկներն ու այն գլխավոր կետերը, որոնց վրա հիմնվելու է համակարգը:  Հայեցակարգն  այժմ Կառավարության քննարկման տիրույթում է: «Հայեցակարգի ու դրա հետ կապված օրենսդրության ընդունումը  պատկերացնում ենք մինչեւ 2023 թ.: Հենց հայեցակարգում էլ ներառված է, որ համակարգն աստիճանաբար է ներդրվելու եւ ունենալու է ներդրման փուլեր: Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում լրիվ կամփոփենք ամբողջական կարծիքը եւ ԱԺ-ին կներկայացնենք հայեցակարգը, որի վրա էլ հետո հիմնվելու է օրենքը»,- նշել է Անահիտ Ավանեսյան՝ կարեւորելով համակարգի ներդրումը:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն