Պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվում է 6 բժշկական կազմակերպության վերակառուցում և կառուցում

07 հունիսի 2022 | Առողջապահություն | Цитата

Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է 6 բժշկական կենտրոնների վերակառուցման, կառուցման ֆինանսավորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Եղեգնաձորի և Մարտունու բժշկական կենտրոնները կառուցվում են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Մենք ունենք լրացուցիչ 6 բժշկական կենտրոնների ֆինանսավորում՝ արդեն պետբյուջեի միջոցներով: Դրանցից ամենամեծ ծրագիրը Հոգեկան առողջության ազգային կենտրոնի ամբողջական վերակառուցումն է, որն ընթացքի մեջ է և կավարտվի 4 տարում, հաջորդը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, նաև Սիսիանի, Թալինի, Ծաղկահովիտի, Չարենցավանի բժշկական կենտրոնները, որոնց 4-ի կառուցման, վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից»,- ասաց Ավանեսյանը:

Իսկ ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոնին, պայմանագիրն ուժի մեջ է մտել, և նախարարը վստահեցնում է, որ շինարարական աշխատանքները կսկսեն իրականացվել անհրաժեշտ ժամկետների պահպանմամբ:

Ըստ նախագծման փաստաթղթերի՝ Սիսիանի բժշկական կենտրոնը պետք է վերակառուցվեր, սակայն շինարարական աշխատանքների ընթացքում սեյսմիկ և այլ ծառայությունների հավելյալ գնահատման պարագայում ծրագիրը վերափոխվել է, և ամբողջությամբ նոր շենք է կառուցվելու: Լուրջ խնդիրներ են եղել շենքի հիմքում:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն