ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի հիմնական համաձայնագրի կնքումը բանակցային փուլում է. Քերոբյան

2021 թվականին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2.74 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 20.7 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:  

Նրա խոսքով՝ արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2021 թվականին կազմել է 888.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 1.85 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 18.6 տոկոսով:

«Ներդրումները 2021 թվականին ՀՀ տնտեսության իրական հատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32.4 միլիարդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար աճելով 111.8 միլիարդ դրամով: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը ԵԱՏՄ երկրներից կազմել է 40.1 միլիարդ դրամ, ինչը 2020 թվականի նկատմամբ աճել է 99.7 միլիարդ դրամով»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ ներդրումները կատարվել են հիմնականում Ռուսաստանից 32.4 միլիարդ դրամ՝ հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտում, և Բելառուսից 6.9 միլիոն դրամ՝ մեծածախ առևտրի ոլորտում:

Անդրադառնալով սակագնային կարգավորման ոլորտին, Քերոբյանն ասաց, որ 2021 թվականին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից ընդունվել է սակագնային կարգավորման 18 որոշում:

Վահան Քերոբյանն ասաց, որ ՀՀ առևտրաշրջանառությունը Իրանի հետ 2021 թվականին կազմել է 502.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով:

«Իրականում առևտրաշրջանառության աճի տեմպը էապես ավելի բարձր էր: Այն զգալիորեն վնասվել է անցած տարվա աշնանը բեռնափոխադրումների առումով առաջացած խնդիրների պատճառով: Գորիս -Կապան ճանապարհի մի հատված մեր հսկողությունից դուրս մնաց, դրա պատճառով ապրանքաշրջանառության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ 2021 թվականին ՀՀ առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է 30.7տոկոսով, Սերբիայի հետ 20.6 տոկոսով:

«Այժմ տարբեր բանակցային փուլերում են գտնվում ԵԱՏՄ անդամ երկրների և Իսրայելի , Եգիպտոսի, Հնդկաստանի, և նաև ԵԱՏՄ երկրների և Իրանի արդեն ոչ ժամանակավոր, այլ հիմնական ազատ առևտրի համաձայնագրի կնքումը»,-հավելեց նա:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• ԱՊՀ երկրներն ավարտել են ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագրի ստորագրման ընթացակարգերը• Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում• «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության շրջանակներում հակասություններ են ծագել միջազգային դոնոր գործընկերների հետ. Սանոսյան• «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը• ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա• Orion Worldwide Innovations-ը կհամագործակցի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝ կազմակերպելու Orion Summit 2023 գագաթնաժողովը• Չեխ գործարարները կայցելեն Հայաստան. hետաքրքրող ոլորտներն են ավիացիան, տեքստիլը, վերականգնվող էներգետիկան• Էկոնոմիկայի նախարարությունը հակասություններ չի տեսնում բեռնափոխադրումների մասին վրացական կողմի հայտարարություններում• Transavia-ն թռիչքներ կիրականացնի Մարսել- Երևան- Մարսել երթուղով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն