Հայաստանը կմեծացնի Լեհաստանի հետ ապրանքաշրջանառության կառուցվածքը. Զարգացման հայկական գործակալություն

Հայաստանը կմեծացնի Լեհաստանի հետ ապրանքաշրջանառության կառուցվածքը. Զարգացման հայկական գործակալությունՀայաստանը կփորձի մեծացնել Լեհաստանի հետ ապրանքաշրջանառության կառուցվածքը, լրագրողներին տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։

«Իհարկե, ապրանքային կառուցվածքն այնքան էլ բազմազան չէ, և մենք' որպես զարգացման հեռանկար, կաշխատենք դրա ավելացման ուղղությամբ»,– «Հայաստան և Լեհաստան. Հայաստանի ներդրումային մթնոլորտը» հայ–լեհական բիզնես ֆորումի բացման ժամանակ ասաց նա։

Համաժողովն անցնում է Երևանում հայ–լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում։

ԶՀԳ տնօրենը նշեց, որ հիմնականում Լեհաստանը Հայաստան է արտահանում թղթի արտադրանք, շաքարավազ, իսկ Հայաստանը' գյուղատնտեսական արտադրանք։

Ըստ Հարությունյանի' երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2011թ.–ին դուրս եկավ մինչճգնաժամային մակարդակ' շուրջ 36 մլն դոլար, իսկ 2012թ.–ին գրանցվեց մինչև 42 մլն դոլարի չափով կտրուկ աճ։

«Ընդհանուր առմամբ, բալանսը մեզ համար բացասական է, իսկ ապրանքաշրջանառության հիմնական ծավալը բաժին է հասնում ներկրմանը»,– նշեց նա։

Ինչ վերաբերում է համաժողովին մասնակցող լեհական ընկերություններին, ապա, ըստ Հարությունյանի' դրանց մեծ մասը շինարարական և ճանապարհաշինարարական ընկերություններ են։

Ըստ Հարությունյանի' լեհ գործարարների հետաքրքրությունը պայմանավորված է ներկա պահին Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի առկայությամբ, և Գործակալությունը, առիթից օգտվելով, փորձում է համաժողովի մասնակիցներին ներկայացնել ողջ առկա ներդրումային ներուժը։

Ըստ հանրապետության ԱՎԾ տվյալների' Լեհաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2012թ.–ին կազմել է 42,4 մլն դոլար' 2011թ.–ի համեմատ ավելանալով 16,3 տոկոսով։

Հայաստանի արտահանումը Լեհաստան 2012թ.–ին կազմել է 599,3 հազար դոլար' 2011թ.–ի համեմատ կրճատվելով 35,3 տոկոսով։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն