Քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը

31 մայիսի 2022 | Աշխատանքային | Цитата

Մայիսի 31-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2021 թ. ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվել է 6 ծրագիր, ընդհանուր փաստացի կատարված ծրագրերի արդյունքում արձանագրվել է 14 մլրդ 402 մլն 429 հազար դրամի կատարողական:

Ոստիկանության կողմից 2021 թ. ընթացքում իրականացվել է 2 ծրագիր, 18 միջոցառում, փաստացի կատարված ծախսերի հանրագումարը կազմել է 65 մլրդ 463 մլն դրամ:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունն ապահովել է 99,4 տոկոս կատարողական»,- ասել է նախարար Արմեն Փամբուխչյանը` ներկայացնելով 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

Խոսելով թերացումների մասին` նախարարը, մասնավորապես, անդրադարձել է «Նաիրիտ գործարան ՓԲԸ-ի անվտանգության ապահովում» եւ «Նաիրիտ գործարան ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում, սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանություն» միջոցառումներին: Նա խոսքով` թերացումների  պատճառը գործարանի կողմից որոշ ծախսերի գծով համապատասխան փաստաթղթեր չներկայացնելն է:

Կատարվել է սեյսմոլոգիական ցանցից ստացվող տվյալների ամբողջական վերլուծություն: ՀՀ եւ ԱՀ տարածքների ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով հավաքագրվել եւ վերլուծվել են երկրաֆիզիկական բլոկի եւ երկրաքիմիական դիտակայանների տվյալները: Իրականացվել է սեյսմածին անոմալիաների վիճակագրության ուսումնասիրություն:

Նախարարը ներկայացրել է նաեւ «Ճգնաժամային կառավարման ուսուցում» ոլորտում իրականացված աշխատանքները, խոսել է աղետների ռիսկերի տվյալների հավաքագրման, վերլուծության, համայնքներում աղետների ռիսկերի բացահայտման եւ գնահատման համակարգի փուլային, ինչպես նաեւ սողանքային աղետի կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրումների մասին:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է հատկապես Սյունիքի մարզում փրկարար ծառայության աշխատանքներում իրականացված որակական փոփոխություններին, Մեղրի համայնքում ծառայության` հաստիքների եւ համապատասխան տեխնիկայով համալրելուն վերաբերող հարցերին:

Ներկայացնելով 2021 թ. պետական բյուջեի կատարողականը` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշել է. «Հաշվետու տարում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է հասարակական կայուն կարգն ու անվտանգությունը` միաժամանակ իրականացնելով բարեփոխումների ռազմավարություններով եւ ծրագրերով նախատեսված առաջնահերթ միջոցառումները»:

Նրա խոսքով` կապիտալ ծախսերի գծով հատկացումների աճը հիմնականում պայմանավորված է Երեւանում ոստիկանության նոր Պարեկային ծառայության եւ Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար գույքի, սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների, շենք-շինությունների կապիտալ վերանորոգման, կառուցման հանգամանքներով:

Հաշվետու տարում Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 14,3 տոկոսով:

Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 950 դեպք, որից 42,4 տոկոսը հայտնաբերվել է ոստիկանության մարմինների կողմից:

Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում փակ ձեւաչափով քննարկվել են պաշտպանության, ազգային անվտանգության եւ պետական ռեզերվներին վերաբերող հարցերը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն