• Armenianeconomy.com

Փոստային առաքանիներից հայտնաբերվել է խոշոր չափաքանակի՝ 3կգ 680 գրամ թմրամիջոց

31 մայիսի 2022 | Տեսչական մարմիններ | Цитата

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ, «ՀայՓոստ» ընկերության  փոխանակման կենտրոնում Ավստրալիա ուղարկվող միջազգային երկու առաքանիների նկատմամբ  իրականացրել են  մաքսային տեսազննում: Այնուհետև կատարվել է զննում և Հայաստանի Հանրապետությունից` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից դեպի Ավստրալիա ուղարկվող  միջազգային փոստային առաքանիներից յուրաքանչյուրի միջից հայտնաբերվել է մեկական արծաթագույն լիսեռ:

Հիշյալ առաքանիների միջից հայտնաբերված 2 արծաթագույն լիսեռները հատուկ գործիքների միջոցով կտրելու և մասնատելու արդյունքում հայտնաբերվել է 3կգ 680 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի շուկայական գինը գերազանցում է 200 հազար ԱՄՆ դոլարը: 
Փաստի առթիվ  ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• ՍԱՏՄ-ն կասեցրել է դոնդողի արտադրամասի գործունեությունը• Սյունիքում կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ• Նշանակվել է 2 միլիոն դրամ տուգանք. ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքում կշռել է բեռնատարները• ՊԵԿ-ը կանխել է չգրանցված դեղանյութերի վաճառքի մի քանի դեպքեր• ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել հավի ձվի շուկայում գործող 5 ընկերության նկատմամբ• ՊԵԿ-Ը ԿԱՆԽԵԼ Է ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈՐՁ• ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• «Հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում»․ տեսչական մարմինը հրապարակել է տուգանքների չափը• «ԷԿՈ» բառի կիրառմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ երեք ընկերության նկատմամբ ՄՊՀ-ն հարուցել է վարույթներ
горячие новости
• Եվրոպական միությունը հաստատել է 14.2 մլն․ եվրո դրամաշնորհի ձևով հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը• ՊԵԿ նախագահը ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը• Գերմանիան երեք ամիս ունի` ձմեռային գազային ճգնաժամից իրեն փրկելու համար. Bloomberg• Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ է. Վահան Քերոբյան• Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս• ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը• FemInno-ն ամփոփեց կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթը․ Oqni-ն և My coffee-ն կիսեցին 10 հազար դոլար մրցանակային ֆոնդը• ՏՏ ոլորտ, զբոսաշրջություն, թվային ֆինանսներ․ կորեացի փորձագետը Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ է տեսնում• ՍԱՏՄ-ն կասեցրել է դոնդողի արտադրամասի գործունեությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն