Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է Վերին Լարսում արտոնյալ պայմաններ ստեղծել հայկական մեքենաների համար․ Մաքսային կցորդ

27 մայիսի 2022 | | Цитата


Ես ռուսական կողմին հայկական մեքենաների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու առաջարկ եմ արել։ Այս մասին մայիսի 27-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Լարսի անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

«Առաջարկի էությունն այն է, որ հայկական մեքենաների մաքսային ձեւակերպումը տեղի ունենա ոչ թե հենց Վերին Լարսի անցակետում, այլ Հյուսիսային Օսիայի Չմի բնակավայրում, որը գտնվում է Վերին Լարսի անցակետից 6 կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղ է տեղակայված Վլադիկավկազի մաքսակետը։

Առաջարկը կազմվել է ռուս գործընկերների հետ համատեղ եւ այժմ քննարկման փուլում է։ Գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սեզոնին այստեղով միջինը մոտ 100 հայկական մեքենա է անցնում։ Սա լուրջ թիվ է։ Խնդրել եմ արագացնել այս հարցի լուծումը, հակառակ դեպքում 10 օրից կոլապս կլինի, մեքենաների հոսքը կտրուկ կավելանա։

Սա ընդամենը ընթացակարգային, կազմակերպչական միջոցառում է, որի իրականացումը մեծ ժամանակ չի պահանջում»,- ասաց նա։

Թանանյանն ասաց, որ ռուսական կողմից ընդամենը 600-700 մեքենա է կուտակվել, օրական 500 մեքենա է անցնում։

«Կտրուկ աճում է մարդատար ավտոմեքենաների թիվը, ինչը խոչընդոտում է բեռնատար մեքենաների շարժվելուն։ Թուրքական բեռնատարները նույնպես լրջորեն դանդաղեցնում են հոսքը, ասենք հայկական բեռնատարների համեմատ մաքսազերծումը 5 անգամ ավելի երկար է տեւում»,- հավելեց մաքսային կցորդը։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն