Հարկ վճարողների շրջանում անցկացված գոհունակության գնահատման առցանց հարցումն ավարտվել է

27 մայիսի 2022 | Տեսչական մարմիններ | Цитата

ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ 86.1%-Ը ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՊԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ հարկ վճարողների շրջանում, ապրիլի 4-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում անցկացված գոհունակության գնահատման առցանց հարցումն ավարտվել է:

Հարցումն իրականացվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» ծրագրի շրջանակում՝  ՊԵԿ պաշտոնական կայքում և «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online» համակարգում զետեղված հարցաթերթիկի միջոցով:

Առցանց հարցմանը մասնակցել է 641 հարկ վճարող, որոնցից՝ 592-ը կազմակերպություն/ԱՁ (հարցվածների 92.4%-ը), իսկ 49-ը՝ ֆիզիկական անձ (հարցվածների 7.6%-ը): Հարցաթերթիկը բաղկացած է եղել 13 հարցից այդ թվում՝ 2 ենթահարցից:

Հարցմանը մասնակցել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործունեություն ծավալող հարկ վճարողները, որոնցից 277-ը հանդիսացել են ԱԱՀ վճարող կամ հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող, 243-ը՝ շրջանառության հարկ վճարող, 90-ը՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (որից 18-ը ֆիզիկական անձ) և 31-ը՝ հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձ:

Հարցման արդյունքների համաձայն, երբ դիտարկվում է հարցերին դրական գնահատական տված մասնակիցների մասնաբաժինը ընդհանուր թվաքանակի մեջ, ստացվում է, որ ՊԵԿ ընդհանուր գործունեությունը դրական է գնահատել հարցման մասնակիցների 86.1%-ը, իսկ հարկային մարմնի մասով՝ մասնակիցների 87.1%-ը և մաքսային մարմնի մասով` 81.2%-ը: 

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ «Խնդրում ենք գնահատել ՊԵԿ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարումը կամ վարքագիծը» հարցին տրվել է ամենաշատ դրական պատասխանը (641 պատասխան, որից 595-ը կամ 92.8%-ը դրական), իսկ ամենաբարձր տեսակարար կշիռ ունեցող դրական պատասխանը տրվել է «Ինչպե՞ս եք գնահատում հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով Ձեզ ուղարկվող ծանուցումների օգտակարությունը» հարցի վերաբերյալ (431 պատասխան, որից 425-ը կամ 98.6%-ը դրական): 

Հարցման շրջանակում հարկ վճարողները գնահատել են ՊԵԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը, անդրադարձ է կատարվել նաև իրականացվող ստուգումներին։ Գնահատվող հարցերից բացի, հարկ վճարողներին հնարավորություն է տրվել ներկայացնել նաև իրենց առաջարկությունները։ Ընդհանուր առմամբ ստացվել է 163 առաջարկ, որոնք  հիմնականում վերաբերել են հարկային և մաքսային մարմինների գործունեության բարելավման հնարավոր ուղղություններին, օրենսդրական փոփոխություններին և այլ ուղղությունների: Մասնավորապես՝ ստացված առաջարկների 30.7%-ը վերաբերել է օրենսդրական կարգավորումներին, 28.8%-ը՝ խորհրդատվության և իրազեկման խնդիրներին,  25.8%-ը՝ էլեկտրոնային ծառայությունների մատուցմանը, 12.9%-ը՝ ծառայողների կողմից իրավաչափ վարքագիծ պահպանելուն և 1.8%-ը՝ մաքսային վարչարարության պարզեցմանը: 

Պետական եկամուտների կոմիտեն մեծապես կարևորվում է հարցման արդյունքներն ու ստացված առաջարկները՝ հարկային և մաքսային արդյունավետ վարչարարության կազմակերպման, հարկային մարմին-հարկ վճարող երկխոսության ու գործընկերային հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Արդյունքները հնարավորություն են տալիս նաև գնահատել հարկ վճարողների վերաբերմունքը հարկային և մաքսային վարչարարության վերաբերյալ՝ հետագա բարեփոխումների առաջնահերթ ուղղություններ սահմանելու նպատակով։ 

ՊԵԿ գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատման հարցման արդյունքների վերաբերյալ զեկույցը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել• Կարսում մաքսանենգության կասկածանքով 2 հայաստանցիների կոշիկների մեջ 1 կգ ոսկի են հայտնաբերել. Hurriyet• ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում• ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով• Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք• 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ • Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն