Ռուսաստանն աշխատանքներ է իրականացնում Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ

ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԻ ԳՈՏԻՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ ԿՀԱՍՆԻ 39-Ի
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունն աշխատանքներ է իրականացնում ռուս-վրացական սահմանի անցակետերի, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին  ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարությունից նշել են, որ Ռուսաստանից Վրաստան մեկնող մոտ 900 բեռնատար կա, որոնց  փաստաթղթերի  ձևակերպման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը: «Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է տանում անցակետերի թողունակության ավելացման ուղղությամբ, այդ թվում՝ Վերին Լարսի, որոնք առաջանցիկ տեմպերով են անցնում: Արդեն այս տարվա հուլիսին կներդրվի լրացուցիչ 12 գոտի, մինչեւ տարեվերջ ևս 12-ը: Այսպիսով, Վերին Լարսի անցակետի գոտիների ընդհանուր քանակը կհասնի 39-ի: Ներկայում անցակետի վերակառուցման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ», - հայտնել են գերատեսչությունում:

Տրանսպորտի նախարարությունում պարզաբանել են, որ ավելի վաղ այդ անցակետում ամենապիկ ժամանակահատվածներում անցել է մինչեւ 1500 մեքենա: Ընթացիկ տարվա սկզբին տրանսպորտային միջոցների միջին քանակը կազմում էր օրական մինչեւ 900 մեքենա:

«Ներկայում ձեռնարկված միջոցները թույլ են տվել կետի թողունակությունն ավելացնել մինչեւ 2 հազար 300  ավտոմեքենա (դրանցից 1000- 1100-ը՝  բեռնատար)»,- ընդգծել են նախարարությունից:
 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն