Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին

26 մայիսի 2022 | Աշխատանքային | Цитата

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ  «ԷՆԵՐԳԵՅԹ ԴԻԶԱՅՆ ԷՆԴ ՔՆՍՏՐԱՔՇՆ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել 1ՄՎտ հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում, որը մի շարք ուղղություններով դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսական, բնապահպանական, էներգետիկ և ռազմավարական զարգացմանը:

Նախատեսվում է իրականացնել սարքավորումների ներմուծում,  շինարարական և մոնտաժա¬յին աշխատանքներ։

Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին համաձայն ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կողմից տրամադրած էլեկտրա¬կան էներգիայի արտադրության (հզորության) ԼԷ N0666 լիցենզիայի, որն էլ հանդսանում է տվյալ ներդրումային ծրագրի հիմնական մրցակցային առավելությունը։ Ծրագիրն իրականաց¬նող ընկերությունը տվյալ ոլորտում առաջատարներից մեկն է։

Կայանի տարեկան արտադրան¬քը կկազմի շուրջ 2 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 52.5 մլն ՀՀ դրամի /առանց ԱԱՀ/։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվող ներդրումները կազմում են շուրջ 430 մլն ՀՀ դրամ (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ հարկեր, ԱԱՀ /բացի ինվերտոր և վահանակ/), որից 63․75 մլն դրամ արտոնության առարկա հանդիսա¬ցած /հենակային համակարգ և հաստատուն հոսանքի մալուխներ/ ապրանքների արժեքն է, մնացածը՝ այլ սարքավորումներ, ինվերտորներ, վահանակներ, տրանսֆորմատորային ենթա¬կայան, փոփոխական հոսանքի մալուխներ և այլն/:Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 63․7 մլնդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլն դրամ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն