Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում կառուցվել եւ շահագործման է հանձնվել 15,9 մեգավատտ ընդհանուր հզորության արեւային ֆոտովոլտային 3 կայան

25 մայիսի 2022 | | Цитата

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում վերջին երկու տարում կառուցվել եւ շահագործման է հանձնվել 15,9 մեգավատտ ընդհանուր հզորության արեւային ֆոտովոլտային 3 կայան։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մայիսի 25-ին կայաններ այցելեցին եւ իրականացված աշխատանքներին ծանոթացան  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

Ինչպես ներկայացրեց արեւային ֆոտովոլտային կայանների համահիմնադիր Արմեն Ղարիբյանը, «Ա-Ս Էներջի» ՍՊԸ-ին պատկանող արեւային կայանի դրվածքային  հզորությունը կազմում է 5050 կիլովատտ ժամ, որի կառուցման համար ներդրվել է 3 միլիոն 420 հազար ԱՄՆ դոլար։ Կայանը զբաղեցնում է 7 հեկտար հողատարածք։Այն գտնվում է Աստղաձորի հյուսիսային հատվածում, Սեւանա լիճը գոտեւորող անտառի  հարեւանությամբ։ Նույն տարածքում է գտնվում նաեւ երկրորդ կայանը, որը պատկանում է «Բարի Արեւ» ՍՊԸ-ին։ Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 5600 կիլովատտ ժամ, որի կառուցման համար ներդրվել է 3 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար։ Կայանը զբաղեցնում է 7,5 հեկտար հողատարածք։  Նշված երկու կայանների կառուցման լիցենզիան տրվել է 2018 թվականին, իսկ  շինարարությունը մեկնարկել  2020 թվականին։ Համավարակի եւ Արցախյան վերջին պատերազմի պատճառներով շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ինչի հետեւանքով էլ կայաններն  ընդհանուր ցանցին միացվել են 2021 թվականի նոյեմբերին։ Արեւային ֆոտովոլտային երրորդ կայանը, որը պատկանում է «Պրոմ Սան» ՍՊԸ-ին եւ կրում է «Պրոմսինթեզ» անունը, գտնվում է Աստղաձորի հարավարեւմտյան հատվածում եւ զբաղեցնում է 5,5 հեկտար հողատարածք։ Կայանի դրվածքային հզորությունը կազմում է    5250 կիլովատտ ժամ, որի կառուցման համար ներդրվել է 3 միլիոն 750 հազար ԱՄՆ դոլար։ Կայանի կառուցման լիցենզիան տրվել է 2018 թվականի նոյեմբերին, իսկ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի մարտից։ Կայանն ընդհանուր ցանցին կմիացվի առաջիկա օրերի ընթացքում։ Ի դեպ, այն Գեղարքունիքի մարզում առաջին արեւային ֆոտովոլտային կայանն է, որը կառուցվել է արհեստական բանականությամբ եւ արեւին հետեւող համակարգով, ինչը մաքսիմալ արդյունավետ է դարձնում կայանի արտադրողականությունը։

Կայանները կառուցվել են «Բիբլոս» բանկի միջոցներով։

«Շինարարության ընթացքում բացվել է մինչեւ 40 ժամանակավոր, իսկ կայանների շահագործումից հետո՝ մինչեւ 15 հիմնական աշխատատեղ։ Բացի այդ, կայանների տարածքում  տեղադրված վահանակների շնորհիվ առաջացած առատ բուսածածկույթը արոտավայր է ծառայում ոչխարի հոտերի համար։ Ասել է, թե արեւային կայանների կառուցմամբ ոչ միայն չեն կրճատվում են գյուղնշանակության հողերը կամ արոտավայրերը, այլ շարունակում են ավելի արդյունավետորեն ծառայել իրենց նպատակին։Մենք Գեղարքունիքի մարզի այլընտրանքային էներգիայի արտադրության ոլորտում  ներդրումային նոր ծրագրերի իրականացման  նպատակ ունենք»,-նշեց կայանների համահիմնադիր Արմեն Ղարիբյանը։

Կայանների կառուցման եւ շահագործման մասին իր տպավորությունները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Գեղարքունիքի մարզի այլընտրանքային էներգիայի արտադրության ոլորտը հարստացավ նոր խոշոր կայաններով, եւ նոր դրվածքային հզորության կայանների շահագործումը  համոզում է մեզ, որ հեռանկարային համարվող այս ճյուղը առաջ է շարժվում բավականին հուսալի քայլերով՝ միաժամանակ ենթադրելով նոր խոշոր ներդրումներ ու տնտեսության զարգացում։ Կայանների հիմնադիրների հետ մենք քննարկեցինք համագործակցային մի շարք ծրագրեր, որոնք կարող են առաջիկայում դրվել գործողության մեջ եւ երկուստեք լինել արդյունավետ ու  շահավետ»,-նշեց Կարեն Սարգսյանը։        

Խոսրով Խլղաթյան


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն