• Armenianeconomy.com

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

24 մայիսի 2022 | Նախագծեր | Цитата

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ սնանկության գործով կառավարիչն իր լիազորություններն իրականացնելիս միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելիս առցանց դիտարկման ձևով ստանա նաև պարտապանի կողմից ներկայացված՝ իրավաբանական անձին /անհատ ձեռնարկատեր, նոտար/ սնանկ ճանաչելուն նախորդող վերջին հինգ տարիների համար` հարկային մարմիններին ներկայացրած հաշվարկները, ինչպես նաև պարտապանի ունեցած լիցենզիաները, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցումները, թույլտվությունները, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, իրավաբանական անձ /անհատ ձեռնարկատեր, նոտար/ հանդիսացող պարտապանի վարձու աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----   ------  2022 թվական N----Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 898-Ն ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանելու մասին» թիվ 898-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
Հավելվածի Ձև 1-ը՝
ա․ 1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-13-րդ ենթակետեր.

«10) սնանկ ճանաչելուն նախորդող վերջին հինգ տարիների համար հարկային մարմիններին ներկայացրած հաշվարկները՝

11) ունեցած լիցենզիաները, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցումները, թույլտվությունները՝  

12) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը՝

13) իրավաբանական անձ (անհատ ձեռնարկատեր, նոտար) հանդիսացող պարտապանի վարձու աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝»։

բ․ 2-րդ-2․33-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․

         2) Հավելվածի Ձև 2-ում լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-13-րդ ենթակետեր.

«11) սնանկ ճանաչելուն նախորդող վերջին հինգ տարիների համար հարկային մարմիններին ներկայացրած հաշվարկները՝

12) ունեցած լիցենզիաները, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցումները, թույլտվությունները՝  

13) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը՝»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Կարգավորման ենթակա խնդիրը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ սնանկության գործով կառավարիչն իր լիազորություններն իրականացնելիս միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելիս առցանց դիտարկման ձևով ստանա նաև պարտապանի կողմից ներկայացված՝ իրավաբանական անձին /անհատ ձեռնարկատեր, նոտար/ սնանկ ճանաչելուն նախորդող վերջին հինգ տարիների համար` հարկային մարմիններին ներկայացրած հաշվարկները, ինչպես նաև պարտապանի ունեցած լիցենզիաները, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցումները, թույլտվությունները, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, իրավաբանական անձ /անհատ ձեռնարկատեր, նոտար/ հանդիսացող պարտապանի վարձու աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը։

     2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում։

Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը:

    Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա», «դ», «ե», «զ», «է» պարբերությունների համաձայն՝ պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունն առնվազն պետք է պարունակի տեղեկություններ`

 սնանկության պատճառների մասին,

պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքման հնարավորության մասին,

Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի մասին:

Հարկ ենք համարում նշել, որ Կառավարիչը վերը նշված վերլուծություններն իրականացնելիս, որպես ապացույց, հիմք է ընդունում նաև պարտապանի կողմից ներկայացված՝ իրավաբանական անձին /անհատ ձեռնարկատեր, նոտար/ սնանկ ճանաչելուն նախորդող վերջին հինգ տարիների համար` հարկային մարմիններին ներկայացրած հաշվարկները, ինչպես նաև ունեցած լիցենզիաները, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցումները, թույլտվությունները,  հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը,  իրավաբանական անձ /անհատ ձեռնարկատեր, նոտար/ հանդիսացող պարտապանի վարձու  աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը և այլն:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանելու մասին N 898-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված հավելվածից դուրս են մնացել վերոնշյալ ցուցանիշները, որի արդյունքում այդ մասով սահմանափակվում են սնանկության գործով կառավարիչների կողմից կատարվող հարցումների հիման վրա տվյալների առցանց դիտարկման հնարավորությունը, և որի ստացումը հետևաբար` շարունակվելու է իրականացվել գրավոր հարցումներով:

Միաժամանակ, նախատեսվում է Որոշման հավելվածի Ձև 1-ի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Դա հիմնավորվում է այն փաստարկով, որ Նախագծով նախատեսվում է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և սնանկության գործով կառավարչին տրամադրել պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկ ճանաչելուն նախորդող վերջին հինգ տարիների համար հարկային մարմիններին ներկայացված հաշվարկները, իսկ Որոշման հավելվածի Ձև 1-ի 2-րդ կետով սահմանված տվյալները շահութահարկի հաշվարկներում արդեն իսկ սնանկության կառավարչին հասանելի են լինելու:

Հետևաբար, հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։  

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 03․06․2021թ․ թիվ 898-Ն որոշման   2-րդ կետով պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարվել է նույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո (ուժի մեջ է մտնում 01.01.2022թ․)՝ եռամսյա ժամկետում, ապահովել գործող տեղեկատվական համակարգերի փոփոխությունը և համապատասխանեցումը նույն որոշման պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում մշակել և գործարկել նույն որոշմանը համապատասխան տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ նոր տեղեկատվական համակարգեր։ Հետևաբար, Նախագծով ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսվել 01․01․2022թ․-ը, իսկ Նախագծով նախատեսվող փոփոխություններով պայմանավորված տեղեկատվական համակարգերի փոփոխությունը ևս կիրականացվի նշված որոշմամբ սահմանված ժամկետում։

3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «Պետական եկամուտների կոմիտե» բաժնի 1-ին կետի (էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացում) 1․8-րդ ենթակետից (Էլեկտրոնային կառավարման համակարգերի հնարավորությունների հզորացում և կատարելագործում)։

Նշված միջոցառումը պայմանավորված է ՊԵԿ համակարգի տեղեկատվական հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, որն ուղղված է առավել արդիական համակարգ ունենալուն։

Էլեկտրոնային կառավարման համակարգի կարողությունների համալրմամբ ու կատարելագործմամբ էականորեն կպարզեցվեն պետական մարմինների միջև շփման հնարավորությունները՝ տրամադրելով տեղեկատվության փոխանակման ժամանակակից հարմարավետ էլեկտրոնային գործիքներ (ՀՀ Ազգային ժողովի 26․08․2021թ. N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 6․9 ենթաբաժնի 5-րդ պարբերություն և 10-րդ պարբերության 6-րդ ուղղություն)։

          6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կընդլայնվի սնանկության գործով կառավարչի կողմից  միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից առցանց դիտարկման ձևով ստացվող տեղեկությունների շրջանակը։

7. Այլ տեղեկություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ

 ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն