• Armenianeconomy.com

Նախաստորագրվել է Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի 65,03%-ի գնման մտադրությունների հուշագիր

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ մայիսի 24-ին Վարշավայի ֆոնդային բորսայի տնօրեն Մարեկ Դիետլը և Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) տնօրեն Հայկ Եգանյանը նախաստորագրել են Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից, հիմնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա Հայաստանում՝ հունիս ամսվա ընթացքում։

Ըստ աղբյուրի՝ «Վարշավայի ֆոնդային բորսայի խումբը (GPW Group) իր հարթակներում կազմակերպում է բաժնետոմսերի, գանձապետական և կորպորատիվ պարտատոմսերի, ածանցյալ գործիքների, էլեկտրաէներգիայի և գազի առևտուր, ներառյալ WIBOR և WIBID: FTSE Russell ինդեքսային գործակալությունը լեհական կապիտալի շուկան 2018 թվականից դասակարգում է որպես զարգացած շուկա: GPW Group-ի շուկաներն ամենամեծն են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:

ՀՖԲ-ն Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է, որը կազմակերպում է ինչպես արժեթղթերի, այնպես էլ այլ ֆինանսական գործիքների առևտուր։ ՀՖԲ-ն հանդիսանում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100% բաժնետերը։ ՀՖԲ բաժնետոմսերի 90,05 տոկոսը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից, հիմնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա Հայաստանում՝ հունիս ամսվա ընթացքում։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը մի շարք հանդիպումներ է ունեցել• Հայ-ուդմուրտական գործարար համաժողով Երևանում• ՀԿԵ. Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունը• Ռուսաստանը վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները• Մինսկում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը• Վարչապետը Կատարի գործարար խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր• Կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում• ՀՀ վարչապետը և Կատարի Էմիրը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր• Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն