• Armenianeconomy.com

Վճարումներն անկանխիկ ստանալու հնարավորությամբ ապահովված է նոր սերնդի 61 921 ՀԴՄ

20 մայիսի 2022 | | Цитата

ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները՝ POS տերմիանալով վճարում ընդունելու հնարավորությամբ ապահովելու խնդրին, նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը համատեղ աշխատում են այս ուղղությամբ, և կառույցների միջև առկա պայմանավորվածության համաձայն՝ հանրապետության բոլոր առևտրի կենտրոններում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի գործընթացը։

Հարցի առնչությամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կա նոր սերնդի 61 921 ՀԴՄ, որոնցից 12 546-ն ունեն անկանխիկ ստանալու հնարավորություն։ «Նոր սերնդի ՀԴՄ նշանակում է, որ ցանկացած ՀԴՄ սարքի տիրապետող կարող է դիմել բանկին և ակտիվացնել POS տերմիանալով վճարում ընդունելու հնարավորությունը։ 49 375-ի մոտ այդ ծառայությունն ակտիվացված չէ։ Այժմ Կենտրոնական բանկն իրականացնում է աշխատանքներ, որպեսզի կարճ ժամկետում և մատչելի սակագներով կամ գրեթե առանց սակագների ապահովվի 49 375 ՀԴՄ-ի POS տերմինալի ակտիվացումը,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։ 

Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ՝ հանրապետությունում այժմ կա հին սերնդի 514 ՀԴՄ, որոնք  գործում են օրենքի խախտմամբ։ Խնդրի վերաբերյալ հարկ վճարողները բազմիցս  ծանուցվել են, չշտկելու դեպքում՝ նրանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված միջոցներ:

Մանրամասները՝ տեսանյութում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն