• Armenianeconomy.com

Վահան Քերոբյանն ընդունել է հոլանդացի գործարարների պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին ընդունել է նիդերլանդական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։  

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ տնտեսության ոլորտում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է ուսումնասիրել երկկողմ համագործակցության յուրաքանչյուր առաջարկ, որը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը։

Նախարարը նշել է, որ ներկայում ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են Հայաստանի պարենային անվտանգության ապահովումը, արտադրության ծավալների ավելացումն ու արտահանումների արդյունավետ կազմակերպումը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես` գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում, ինչպես նաև արտադրության մաքսիմալացմանը վերաբերող հարցեր:

Առանձին անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, լոգիստիկ խնդիրների կարգավորմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանն ու նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությանը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրվածությունը լոգիստիկ ծառայությունների կազմակերպման հոլանդական հարուստ փորձով։

Իր խոսքում նախարարը շեշտել է նաև հայկական արտադրանքը հատկապես դեպի եվրոպական նոր շուկաներ արտահանելու կարևորությունը։   

Քննարկման թեմաների թվում էին  Հայաստանի փոքր և միջին ձեռենարկությունների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը, ծաղկի արտադրությունը, գինեգործությունը, փորձի փոխանակման և երկու երկրների գործարար համայնքների միջև համագործակցության հնարավոր ընդլայնումը։

Երկու երկրների տնտեսության ոլորտում առկա ներուժի վերաբերյալ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով, կարևորվել է ցուցահանդեսների և  համաժողովների կազմակերպումը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը մի շարք հանդիպումներ է ունեցել• Հայ-ուդմուրտական գործարար համաժողով Երևանում• ՀԿԵ. Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունը• Ռուսաստանը վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները• Մինսկում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը• Վարչապետը Կատարի գործարար խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր• Կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում• ՀՀ վարչապետը և Կատարի Էմիրը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր• Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն