Կառավարությունը նախատեսում է համայնքների զարգացման ծրագրերը դարձնել առավել հասցեական

18 մայիսի 2022 | Աշխատանքային | Цитата

Համայնքների զարգացման ծրագրերն առավել իրատեսական եւ առարկայական դարձնելու նպատակով Կառարավությունն փոփոխություններ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում:

Օրենսդրական փաթեթի ընդունումը թույլ կտա համայնքներին տարեկան բյուջեի նախագծի կազմման ժամանակ առաջնորդվել արդեն իսկ կազմված ՄԺԾԾ-ով` առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով եւ հիմնավորումներով:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով` նախկինում համայնքներն ունեցել են փոքրաթիվ բնակչություն` փոքր բյուջեով, ինչը նպատակահարմար չէր դարձնում այդ համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրեր ունենալը:

Ըստ զեկուցողի` այժմ խոշորացված համայնքներն ունեն հարաբերականորեն մեծ բյուջեներ եւ ծրագրային պլանավորում: Կառավարությունը նախատեսում է, որ մյուս տարվանից համայնքները կունենան 2023-2025 թթ. համար միջնաժամկետ ծախսային ծրագրեր:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն

Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են նաեւ «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրում Կառավարության առաջարկած փոփոխությունները: Կարգավորումները մանրամասնել է Շրջակա միջավայրի նախարաի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:  Շրջակա միջավայրի նախարարությանը կվերապահվի լիազորություն` բնապահպանական աղետների ժամանակ հաստատելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները:

Նախագիծը  լիագումար նիստերի դահլիճում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացության են արժանացել Կառավարության հեղինակած ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Հետաձգվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հեղինակած «ՀՀ սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների եւ օժանդակության մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի բացակայության պատճառով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն