• Armenianeconomy.com

ՏԿԵ փոխնախարարն ու Զարգացման Ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։

Արմեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ դեռևս նախորդ հանդիպմանը քննարկվել էր Վանաձորից Ֆիոլետովո երկաթուղային ենթակառուցվածքների ստեղծման հարցը և այժմ տեղում կարող են ծանոթանալ այդ հատվածին։

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները հետաքրքրվել են երկաթուղային ենթակառուցվածքների համար նպաստավոր տարածքներում դրանց բացակայության պատճառների, պետության կողմից տրամադրվող սուբսիդիայի, հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի հետ ուղևորա և բեռնափոխադրումների զարգացման մասին։

Գործակալության ներկայացուցիչները նշել են, որ տվյալ ոլորտում ուսումնասիրությունների արդյունքները կարևոր են հետագա աշխատանքների համար և խոշոր ներդրումների համար անհրաժեշտ կլինի հիմնավորված կոմերցիոն ռազմավարության ծրագիր։

Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է երկաթուղային ոլորտում Հայաստանի ունեցած ռեսուսրները, զարգացման առաջնահերթ ուղղությունները, պատասխանել գործընկերներին հետաքրքրող հարցերին։ Քննարկվող ուղղություններից բացի, Արմեն Սիմոնյանը ԶՖԳ գործընկերներին առաջարկել է դիտարկել նաև երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման այլ ուղղություններ ևս։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրությունների ավարտից հետո հանդիպել՝ արդյունքների հիման վրա հետագա աշխատանքները կազմակերպելու համար։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• Մ-2 ճանապարհի 7 վթարավտանգ կետերի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ• Ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը• «Պոլիկլինիկաների վերակազմակերպումը բերելու է պայմանների բարելավման, օպտիմալացման խնդիր չկա». փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյան• Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը. մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը• ՌԴ զբոսաշրջիկների շրջանում արտասահմանյան երկրներից ամենամեծ պահանջարկը վայելում է Հայաստանը• Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ• Բագրատաշենի անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են• Երեւանի կենտրոնում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կկառուցվի. Ի՞նչ է այն ներառելու. Ներդրումը կկազմի 10 մլն դոլար• Ապրիլ ամսին ներգնա զբոսաշրջիկների քանակը կազմել է 96,938. Վահան Քերոբյան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն