• Armenianeconomy.com

Քուվեյթի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի վիզայի

13 մայիսի 2022 | Օրենսդրություն | Цитата

Կառավարությունն ընդունել է «Քուվեյթի Պետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու» մասին որոշում: Հիմնավորման համաձայն, որոշման ընդունումը լուրջ խթան կհանդիսանա նախ և առաջ Քուվեյթից Հայաստան զբոսաշրջային հոսքի և գործարար ակտիվության համար: Քուվեյթի Պետության քաղաքացիները կկարողանան այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Հնարավոր է նաև, որ վիզայի ռեժիմի ազատականացումը որոշիչ դեր խաղա Քուվեյթ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման համար, որն իր հերթին զգալիորեն կդյուրացնի շփումներն ու փոխայցելությունները:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման, օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 210 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (119 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (91 գործ), կողմից տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Հայաստանը 280 հազար դոլար կվճարի Steptoe and Johnson ընկերությանը՝ արբիտրաժում ՀՀ շահերը պաշտպնելու համար• Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ• 2018-ի համեմատ՝ ներկայումս ՀՀ-ում ունենք 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ. վարչապետի խոսքը՝ ԱՆԻՖ-ի գործունեությանը նվիրված միջոցառմանը• Քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր• ԶԼՄ օրենքում առաջարկվող կարգավորմամբ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից. Արթուր Հովհաննիսյան• Ռոյալթիի հարկման համակարգը կլինի ավելի արդար ու արդյունավետ• Օրենսդրորեն կկարգավորվի համայնքների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն