• Armenianeconomy.com

Հայաստանում սոցիալական նշանակության նոր համակարգ կներդրվի. բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր կստանան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում առաջիկայում սոցիալական նշանակության նոր համակարգի ներդրմանը: «Ես հույս ունեմ, որ մենք հաջորդ շաբաթ կառավարության նիստում այն մանրամասն կքննարկենք: Անընդհատ մեր օրակարգում է սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացման հարցը: Այս առումով մենք որոշակի ռազմավարական պատկերացումներ ունենք, որը կապված է նաև այլ ռազմավարությունների հետ: Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալներն ընդլայնել ենք: Առաջիկայում ներդնելու ենք հետևյալ համակարգը՝ հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառենք զեղչեր: Եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք կներդնենք զեղչերի համակարգ, որն ունի շատ կարևոր մի քանի նշանակություն: Առաջինը՝ զուտ սոցիալական նշանակություն, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի շնորհիվ կկարողանանք արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է նաև, թե ինչպես է համակարգը աշխատելու. «Այստեղ պետության և մասնավորի համագործակցության շատ կարևոր օրինակ է, որովհետև այդ զեղչերը, ինչքան որ կսահմանվեն, հույս ունենք, որ կհամաֆինանսավորվեն կառավարության, բանկային համակարգի և արդեն մասնավորի կողմից: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև բանակցում ենք, նաև բանավոր խոսակցություններ ենք ունեցել տարբեր ընկերությունների հետ այս ծրագրում ներգրավելու համար, բայց, այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ ոչ բոլոր ընկերություններն են տեղյակ, որ այսպիսի գործընթաց է տեղի ունենում: Ես հիմա կառավարության նիստում բարձրաձայնում եմ, որ ահա այսպիսի նախագիծ կա և հույս ունեմ՝ այն ընկերությունները, որոնց մենք այսպես ասած հասցեական չենք դիմել, իրենք էլ նախաձեռնություն կցուցաբերեն և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կաշխատեն»:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ծրագիրը շատ կարևոր է և բարդ. «Այն ունի ծրագրային ապահովման անհրաժեշտություն, տվյալների վերլուծության անհրաժեշտություն: Այսօրվա իմ ուղերձը հետևյալն է՝ այն ընկերությունները, որոնք անկանխիկ առևտրի համակարգ ունեն և ուզում են մասնակցել այս ծրագրին, սոցիալական պատասխանատվության այս գործառույթի մեջ իրենց դերը ստանձնել, պիտի կոչ անեմ, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում ակտիվ աշխատեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Գիտեք, եթե ըստ էության շատ ուղիղ ասենք, խոսքը թոշակները 10 տոկոսով բարձարցնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով: Սա մոտավորապես այն նույն մոդելն է, որը մենք իրականացնում ենք ուսուցիչների աշխատավարձի բարձրացման դեպքում: Այսինքն՝ մենք մի փոքր այլ մեխանիզմ ենք փորձում ներդնել, որը նաև մեզ տվյալներ է տալու: Այդ տվյալների մշակման արդյունքում մենք կարողանալու ենք ավելի վիզուալ պատկեր ունենալ մեր կողմից վարվող սոցիալական քաղաքականության արդյունավետության մասին, անհրաժեշտության դեպքում նաև կարող ենք սրբագրումներ մտցնել մեր սոցիալական քաղաքականության մեջ: Հույս ունենք, որ գործնականում հունիսի կեսերից այս համակարգն արդեն լիարժեք՝ քարտերով, բանկային համակարգով և առևտրային ցանցերով կսկսի գործել»:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Հայաստանը 280 հազար դոլար կվճարի Steptoe and Johnson ընկերությանը՝ արբիտրաժում ՀՀ շահերը պաշտպնելու համար• Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ• 2018-ի համեմատ՝ ներկայումս ՀՀ-ում ունենք 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ. վարչապետի խոսքը՝ ԱՆԻՖ-ի գործունեությանը նվիրված միջոցառմանը• Քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր• ԶԼՄ օրենքում առաջարկվող կարգավորմամբ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից. Արթուր Հովհաննիսյան• Ռոյալթիի հարկման համակարգը կլինի ավելի արդար ու արդյունավետ• Օրենսդրորեն կկարգավորվի համայնքների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն