Երեւանի կենտրոնում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կկառուցվի. Ի՞նչ է այն ներառելու. Ներդրումը կկազմի 10 մլն դոլար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների՝ Երևանում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կառուցելու ներդրումային ծրագրին եւ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել նրանց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Քաղաքացիներ Սուրեն և Հասմիկ Փահլեվանյանները ներկայացրել են ք. Երևան, Կենտրոն վարչական շրջանի Ձորագյուղ ազգագրական թաղամասի 1-ին փողոց 21/3, 21/4, 21/5 հասցեներում գտնվող տարածքում իրականացնել ծրագրային առաջարկը: Ծրագրի ներդրումային ծավալը կազմում է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար,  աշխատանքները կտևեն 2-3 տարի, որի արդյունքում կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ։

Ծրագրի շրջանակներում, Ներդրողները կառուցելու են միջազգային չափանիշներին համապատասխան և ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր։

Համալիրը իր մեջ ներառելու է ինչպես բնակելի և բիզնես տարածքներ այնպես էլ հատուկ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահ (արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ որոշակի նմուշների ցուցադրության մասով), երեք հարկից բաղկացած ավտոկայանատեղի և ճարտարապետական նորագույն լուծումներով այգի: Ծրագիրը ներառելու է նաև հարակից տարածքների բարեկարգում և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ հանդիսանալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար։

Համալիրն իր մեջ ներառելու է թանգարանային հատված, բնակելի հատված, գրասենյակային հատված, սրճարան, կլինիկա, մանկապարտեզ, բարեկարգված արտաքին միջավայր, 3 հարկ ստորգետնյա ավտոկայանատեղի։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն