• Armenianeconomy.com

Քննարկվել է ՏԿԵՆ-ում բարեփոխումների իրականացումը, ներդրումային ծրագրերի փաստաթղթերի մշակումը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հանրային ներդրումային ծրագրերի շրջանակներում տեխնիկական աջակցության տրամադրման գործընթացը, ՏԿԵՆ-ում բարեփոխումների իրականացումը, ներդրումային ծրագրերի փաստաթղթերի մշակումը, որպեսզի դրանք համապատասխանեն Հայաստանի նոր հանրային ներդրումների կառավարման համակարգի ռազմավարական, տնտեսական, ֆինանսական և տեխնիկական պահանջներին։
Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հանրային ներդրումների կառավարման շրջանակի ուղղությամբ տեխնիկական և նոր մեթոդական աջակցության տրամադրման կարևորությունը։

Զարգացման ֆրանսիական գործակալության Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Բերենժեր Կալամանը նշել է, որ ճյուղային նախարարությունները կիրառում են իրենց մեթոդաբանությունները, բայց հաճախ շատ տեխնիկական։ Հետևաբար կառավարման նոր շրջանակը նպատակ ունի հաշվի առնել զեկույցի հիմնական առաջարկությունները, մասնավորապես միջոլորտային և ոլորտային ռազմավարական փաստաթղթերի կառուցվածքի բարելավումը, պլանավորման համահունչ տեսլականների սահմանումը, ծրագրերի վերաբերյալ հավաքագրվող տեղեկատվության հետևողականության ապահովումը, միջոցների փաթեթի հետ կապված սահմանափակումների հաշվի առնելը, և գնահատման միասնական մեթոդաբանության մշակումը` ապահովելու բոլոր խոշոր ծրագրերի համադրելիությունը` անկախ ֆինանսավորման աղբյուրներից կամ իրականացնողներից:

Ասիական զարգացման բանկի ֆինանսական հատվածի գլխավոր տնտեսագետ Ժոաո Ֆարինյա Ֆերնանդեսը նշել է, որ տեխնիկական աջակցությունը կլինի երկու փուլով և նախատեսվող բարեփոխումները հնարավորություն կտան սահմանել ճյուղային նախարարությունների ներդրումային ծրագրերի գնահատման միասնական գործընթաց՝ լավագույն փորձին համապատասխան: Ֆերնանդեսը շեշտել է, որ առաջիկայում տեղի կունենան հանդիպում-քննարկումներ ՀՀ ՏԿԵ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ըստ Տերտերյանի, քանի որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կենտրոնացնում է երկրի ենթակառուցվածքային ծրագրերի մեծ մասը, կարևոր է ստանալ տեխնիկական և մեթոդական աջակցություն՝ նախարարության ծրագրերի առաջնահերթությունների որոշման համար՝ հիմնված դրանց մանրակրկիտ և փաստագրված վերլուծության վրա:

Հանդիպման ժամանակ քննարկվել են տրամադրվելիք աջակցության, ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Հայաստանը 280 հազար դոլար կվճարի Steptoe and Johnson ընկերությանը՝ արբիտրաժում ՀՀ շահերը պաշտպնելու համար• Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ• 2018-ի համեմատ՝ ներկայումս ՀՀ-ում ունենք 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ. վարչապետի խոսքը՝ ԱՆԻՖ-ի գործունեությանը նվիրված միջոցառմանը• Քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր• ԶԼՄ օրենքում առաջարկվող կարգավորմամբ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից. Արթուր Հովհաննիսյան• Ռոյալթիի հարկման համակարգը կլինի ավելի արդար ու արդյունավետ• Օրենսդրորեն կկարգավորվի համայնքների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացը
горячие новости
• Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին• Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա ի ցույց է դնում ՀՀ տնտեսական դիմակայունությունը. Փաշինյան• Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության հարցեր• Ի գիտություն գործարար համայնքի ներկայացուցիչների• Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին• Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիտվական համագործակցության հնարավորությունները• Վճարումներն անկանխիկ ստանալու հնարավորությամբ ապահովված է նոր սերնդի 61 921 ՀԴՄ• Լույս հիմնադրամ. Հայաստանում բիզնեսի խրախուսման արտոնությունները 2018թ. իշխանափոխությունից հետո

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն