Հայաստանը կրճատում է բույսերի հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի ծրագիրը

12 մայիսի 2022 | | Цитата

2020-2021 թվականներին մշտադիտարկում է իրականացվել 315 հազար հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի հիվանդությունների եւ վնասատուների հայտնաբերման ուղղությամբ, որոնցից 50 հազար հեկտարի վրա իրականացվել են վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ։

Այս տարի ֆինանսների բացակայության պատճառով մոնիթորինգի տարածքը կրճատվել է մինչեւ 180 հազար հա, իսկ բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման տարածքը՝ 40 հազար հա։ Այս մասին մայիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ Արթուր Պետրոսյանը։

Նա նշեց, որ այս պահին Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արատարի, Լոռու մարզերին թունաքիմիկատներ են տրամադրվել 16000 հա հողատարածքի համար՝ կրծողների եւ մորեխների դեմ պայքարի ծրագրերով։  

«Կան թունաքիմիկատներ, դրանք ձեռք են բերվում բյուջեի հաշվին եւ անվճար տրամադրվում գյուղացիներին։ Մշտադիտարկման աշխատանքները շարունակվում են, եւ մինչև յուրաքանչյուր ամսվա վերջ որոշում է կայացվում թունաքիմիկատների տրամադրման վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ մշտադիտարկում է իրականացվում գյուղատնտեսական նշանակության հողերի 10 տոկոսի վրա։ Առանց նման ծրագրերի իրականացման  գյուղատնտեսության ոլորտում վնասը կարող է հասնել 70 տոկոսի»,-հավելեց պաշտոնյան։ 

Իր հերթին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը նշեց, որ պարբերաբար հայտնվում են նոր հիվանդություններ ու վնասատուներ, որոնց դեմ որոշակի միջոցառումներ են ձեռնարկվում։ Դրանցից առաջինը սահմանային վերահսկողությունն է, երկրորդը՝ երկրի ներսում իրականացվող միջոցառումները։ 

«Վնասատուների դեմ պայքարի հիմնական մեթոդը բարձրորակ թունաքիմիկատների օգտագործումն է, որոնց ներմուծումը թույլատրվում է միայն լաբորատոր եզրակացություն ստանալուց հետո։ 

Վնասատուների դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ճիշտ ախտորոշել հիվանդությունը, հիվանդության զարգացման շրջանը, ընտրել ճիշտ թունաքիմիկատը, կիրառել դրանք ճիշտ չափաբաժիններով եւ եղանակային ճիշտ պայմաններում։ 

Հայաստանում տարեկան մեկ-երկու դեպք է արձանագրվում, երբ ներկրվող միրգ-բանջարեղենում վնասակար նյութեր են հայտնաբերվում»,-ընդգծեց նա։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն