Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում Իրանի համար դեպի ԵԱՏՄ դարպաս դառնալու․փոխվարչապետ

Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում  բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի  համար։  «Իրանը առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր է մեզ համար։ Մեր երկու երկրների կառավարությունները  անհրաժեշտ կամք և հետևողականություն պետք է դրսևորեն  զարգացնելու մեր միջպետական հարաբերությունները ամենատարբեր ոլորտներում»,-ասաց նա՝ կարևորելով երկու երկրների միջև էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ համագործակցությունը։

Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը և Իրանը մշտապես կարևորել են գործարարների միջև համագործակցության խթանումը։

«Նիստի շրջանակներում տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։ Տնտեսական այս կարևոր միջոցառումը հարթակ կդառնա հայ- իրանական գործարար կապերի խթանման համար»,-հավելեց նա։

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը կայացել էր Թեհրանում 2019 թվականին, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն