
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մայիսի 26-27-ը կկայանա «Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում. ներդրումային ակտիվության նոր հնարավորությունները» թեմայով Եվրասիական տնտեսական համաժողովը։
Համաժողովի ընթացքում տեղի կունենա լիագումար նիստ՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների և ԵՏՀ Կոլեգիայի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև կկայանա վեց պանելային քննարկում հետևյալ թեմաներով.
- «Եվրասիական ինտեգրման ռազմավարական զարգացման հեռանկարները գլոբալ փոփոխությունների դարաշրջանում»
- «Ֆինանսական շուկաներ և զարգացման ինստիտուտներ. մակրոտնտեսական կայունության և աճի կետերի հնարավորություններ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար»
- «Արդյունաբերությունը և ագրոարդյունաբերական համալիրը որպես Միության տնտեսական աճի և տնտեսական անվտանգության ապահովման շարժիչ ուժեր»
- «Էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներ տնտեսական զարգացումը և ինտեգրումը խթանելու համար»
- «ԵԱՏՄ 2․0 թվային օրակարգ»
- «Փոխգործակցության նոր ոլորտներ ԵԱՏՄ-ում»
Համաժողովի թեմատիկ նիստերին մասնակցել ցանկացող գործարարները կարող են գրանցվել Եվրասիական տնտեսական համաժողովի պաշտոնական կայքում՝ https://forum.eaeunion.org։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться