Ռուսաստանից նավթի արտահանումը զրոյի հասցնելն անհասանելի եւ անցանկալի է. Bloomberg

Եվրամիությունը ձգտում է արգելել նավթի ներկրումը Ռուսաստանից, ինչպես նաեւ՝ երկրի ավելի լայն առեւտուրը նավերի ապահովագրման պատժամիջոցների միջոցով: Բայց նա պետք է հասկանա, որ ռուսական նավթի արտահանումը զրոյի հասցնելն անհասանելի եւ անցանկալի է, գրում է Bloomberg First Word-ի նավթային ռազմավար Ջուլիան Լին։

«Հունգարիան, Սլովակիան եւ Խորվաթիան արդեն սպառնում են ԵՄ միասնությանը՝ հաջորդ վեց ամսվա ընթացքում ռուսական նավթի ներկրումից եւ մինչեւ տարեվերջ նավթամթերքի գնումներից հրաժարվելու առաջարկի պատճառով: Նրանց պետք է լուրջ վերաբերվել, նույնիսկ եթե նրանց փաստարկները լիովին չեն ընդունվում։

Բոլոր երեք երկրները գտնվում են «Դրուժբա» խողովակաշարային համակարգի հարավային ճյուղի երկու կողմում, որով սիբիրյան նավթը տեղափոխվում է Եվրոպայի խորքերը։ Նրանց նավթավերամշակման գործարանները կառուցվել են հատուկ Ռուսաստանից մղվող հում նավթի կոնկրետ խառնուրդի մշակման համար: Եւ նրանք բոլորը կպայքարեն, եթե մինչեւ աշուն ստիպված լինեն այլընտրանք փնտրել։

Ճիշտ է, որ այլընտրանքներ կան։ Ռուսական հում նավթի արտահանման խառնուրդի բնութագրերը, որը հաճախ Urals տեսակի նավթ են կոչում, կարելի է ձեռք բերել այլ վայրերից հում նավթի խառնուրդի հետ խառնելով, բայց դա ավելի թանկ կարժենա: Այնպես որ, խնդիրը նրանում չէ, որ Հունգարիայի, Սլովակիայի եւ Խորվաթիայի նավթավերամշակման գործարանները չեն կարողանա աշխատել. ավելի շուտ, նրանք չեն կարողանա աշխատել նույնքան արդյունավետ եւ շահավետ:

Նրանց հետաձգում տրամադրելը պատժամիջոցների չեղարկման չի հանգեցնի, բայց հսկայական ֆինանսական խթան կհանդիսանա նրանց համար, քանի որ նրանք կշարունակեն վերամշակել էժան ռուսական նավթը, մինչդեռ իրենց մրցակիցները ստիպված են ավելի թանկ փոխարինողներ փնտրել:
Իհարկե, դա ռուսական նավթի եվրոպական գնումները դադարեցնելու նպատակից հրաժարվելու պատճառ չէ։ Թեեւ ԵՄ-ն պետք է երկարաձգի վերջնաժամկետն այդ երկրների համար, այն նաեւ պետք է պահանջի աստիճանաբար կրճատել ռուսական նավթի ծավալը, որը նրանք վերամշակում են այդ ժամանակահատվածում՝ ճիշտ այնպես, ինչպես Օբամայի ժամանակաշրջանի պատժամիջոցներն արեցինիրանական նավթի նկատմամբ որոշ ասիացի հաճախորդների համար:

Թեեւ ծավալներն աննշան չեն, բայց հսկայական էլ չեն։ Ռուսական նավթամուղի մենաշնորհի՝ «Տրանսնեֆտ» ՓԲԸ-ի տվյալները ցույց են տալիս, որ 2021 թվականին երեք երկրների հում նավթի համատեղ մատակարարումներն օրական մոտ 240.000 բարել են կազմել: ԵՄ-ի համար ավելի լավ է ընդունել այդ ծավալների աստիճանական կրճատումը, քան ռիսկի ենթարկել պատժամիջոցների ամբողջ փաթեթը։

Սակայն Ռուսաստանից նավթամթերքի արտահանման նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կապված է այլ խնդիրների հետ։

Յուրաքանչյուր եվրոպական երկիր կանգնելու է այլընտրանքային մատակարարումների խնդրի առջեւ։ Քանի որ վերամշակված նավթամթերքներն արտադրվում են հաճախորդների կարգավորող չափանիշներին համապատասխան: Այդ ստանդարտները տարբեր են աշխարհի տարբեր մասերում, սակայն մերձարեւելյան նավթավերամշակման գործարանում ԵՄ չափանիշներին համապատասխան արտադրված դիզելային վառելիքը կարող է փոխարինվել Ռուսաստանի համանման արտադրանքով:

Այդպես, գները կբարձրանան, բայց դրանք կբարձրանան բոլորի համար: Իրական հարցերն այսպիսին են. իրականում ի՞նչ նկատի ունենք ռուսական նավթամթերք ասելով եւ հնարավո՞ր է արդյոք առանց դրանց։

Ինչ վերաբերում է սահմանմանը, ապա Shell Plc-ի գործադիր տնօրեն Բեն վան Բերդենը պատասխանել է հարցին. արդյո՞ք հնդկական նավթավերամշակման գործարանում արտադրվող դիզելը հնդկական, թե՞ ռուսական է համարվում:

Անցյալ շաբաթ ընկերության առաջին եռամսյակի արդյունքների ներկայացման ժամանակ Բերդենն ասել էր. «Մենք աշխարհում չունենք համակարգեր՝ հետեւելու համար՝ արդյոք կոնկրետ մոլեկուլն առաջացել է Ռուսաստանի երկրաբանական ֆորմացիայից»: Որոշելով, թե ինչն է ենթակա պատժամիջոցների՝ նա հավելել է, որ եթե ապրանքն «զգալիորեն մշակվում է, վերափոխվում է, փոխվում է, այն իրականում կորցնում է իր ծագումը»։ Այսինքն՝ հնդկական նավթավերամշակման գործարանից արտահանվող դիզելը պետք է հնդկական դիզել համարվի:

Այլընտրանք կարող է լինել պատժամիջոցների կիրառումը ռուսական նավթը վերամշակող յուրաքանչյուր նավթավերամշակման գործարանի բոլոր պրոդուկտների նկատմամբ։ Համաշխարհային շուկայում, որտեղ մատակարարումն արդեն սահմանափակ է, հատկապես՝ դիզելային վառելիքի համար, դա տնտեսական ինքնասպանություն կլիներ:

Ռուսական նավթը կշարունակի շուկա դուրս գալ: Բայց իրական ծախսերը կկրեն երկրի նավթարդյունաբերությունը եւ պետական ​​եկամուտները: Նավթամթերքի ուղղակի արտահանման նկատմամբ պատժամիջոցները կհարվածեն Ռուսաստանի վերամշակման ոլորտին, եւ դա կազդի Սիբիրում եւ այլուր արտադրական օպերացիաներից մինչեւ նավթի մատակարարման ողջ շղթայի վրա: Ինքնապատժամիջոցներն արդեն ունեն նման էֆեկտ:

Եվրոպական շուկայի անջատումը, որն ամենամոտն ու ամենաեկամտաբերն է Ռուսաստանի համար, կստիպի պրոդուկտներն արտահանել ավելի երկար հեռավորությունների վրա։ Եւ այդ ժամանակ տեղափոխման համար նախատեսված տույժերը կավելացվեն առաքման արժեքին: Հաջորդ քայլը կարող է լինել ԱՄՆ-ի կողմից իրանական եւ վենեսուելական նավթի նկատմամբ կիրառվող երկրորդական պատժամիջոցները, որոնք կոչված են ճնշել ռուսական շուկաներն Ասիայում»:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն