Նախատեսվում է պարզեցնել տեղեկությունների տրամադրման ընթացակարգը

03 մայիսի 2022 | Նախագծեր | Цитата

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրվել էր լիազորություն` պայմանավորված, մասնավորապես, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ոլորտում առկա գործառույթներին առնչվող իրավակարգավորումների հստակեցման եւ գործնականում առաջացած խնդիրների հաղթահարման անհրաժեշտությամբ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ` այս հանգամանքով է պայմանավորված ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով ընդունելը:

Օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 2-ի նիստում:

Փոխնախարարը նշել է, որ նախագծերի ընդունմամբ նախատեսվում է պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգն աուդիտի կազմակերպման, ինչպես նաեւ կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը եւ դրանց ներկայացման ձեւաթղթի սահմանման լիազորությունը վերապահելով հանձնաժողովին:

Առաջարկվում է օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Կուսակցության տարեկան հաշվետվության ձեւը, դրա լրացման եւ հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաեւ տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնելու կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»: Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասն էլ առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են ներկայացնում տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաեւ աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, որոնց ցանկը, ներկայացման ձեւաթուղթը եւ ժամկետները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»:

Փոփոխվում են նաեւ փաթեթով նախատեսված ժամկետները:

Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով եւ հարակից մի շարք օրենքներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված` կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության եւ կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ եւ արդյունավետ իրականացումը:

Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում` հատուկ ընթացակարգով` հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ հեղինակի առաջարկությունը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն