Նորամուծություն Հայաստանի ձկնարտադրության բնագավառում

18 ապրիլի 2013 | | Цитата

Ջրի քիչ քանակությամբ եւ փոքր տարածք զբաղեցնելով' այսուհետեւ հնարավոր կլինի արտադրել էկոլոգիապես մաքուր եւ միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան ձկնատեսակներ: «Արմենիա Ֆիշ» ընկերությունը, ուսումնասիրելով եվրոպական մի շարք առաջատար ձկնարտադրող եւ նախագծող ընկերությունների գործունեությունը, պայմանավորվածություն է ձեռք բերել ոլորտի առաջատար դանիական' «Բիոմար» ընկերության հետ Հայաստանում դեռեւս գոյություն չունեցող նորագույն տեխնոլոգիաների եւ սարքավորումների ձեռքբերման եւ ներկրման ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին «Արմենիա Ֆիշ» ընկերության մամուլի ծառայությունից, Դանիական «Բիոմար» ընկերության տեխնոլոգիան եւ ներկրվելիք սարքավորումները ներկայումս ամենաարդիականն են: Ընկերությունը իր առջեւ դրել է խնդիրներ' ներառելով արտադրությունը ապահովել ջրի զտման, թթվածնով հարստացնելու նորագույն սարքավորումներով, ջրի օգտագործման քանակը հասցնել նվազագույնի' կրճատելով 70%-ը, բիոֆիլտրերի ու մեխանիկական ֆիլտրերի միջոցով ջուրը մաքրել եւ 5-7 անգամ օգտագործել, որի արդյունքում 1 խ.մ–ի մեջ կապահովի տարեկան 250 կգ ձկան բուծում, այն դեպքում, երբ ներկայումս ՀՀ տարածքում առավելագույնը կարողանում են ստանալ 10 կգ ապրանքային ձուկ:

Ջրի կորուստը նվազագույնի հասցնելը չի անդրադառնա ձկան համային եւ որակական հատկությունների վրա:

2013թ. ընկերությունը նախատեսում է իրականացնել 2000 տ թառափի արտադրություն, իսկ 2014թ-ից' նաեւ 2000 տ իշխանի արտադրություն, հետագայում 2020թ. թառափի ձկնկիթի արտադրություն եւ արտահանում:

«Արմենիա Ֆիշ» ընկերությունը նախատեսում է 2013թ.–ի համար իրականացնել 5-7 մլն, իսկ 2014թ. – ին՝ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

«Արմենիա Ֆիշ» ընկերությունը համապատասխան պայմանավորվածություն ունի նաեւ եվրոպական ստանդարտացման ընկերությունների հետ, որոնք կհետեւեն արտադրական պրոցեսի ընթացքին, ինչը կնպաստի ձկնատեսակների արտահանմանը դեպի եվրոպական շուկա:

Այսպիսով հայաստանյան «Արմենիա Ֆիշ» ընկերությունը դանիական «Բիոմար» ընկերության հետ միասին լուրջ եւ դրական բեկում կմտցնի հայրենական ձկնարտադրության մեջ, նոր որակի ու նորանոր քանակների կհասցնի հայկական ձկնարդյունաբերությունը' տեղական եւ միջազգային շուկաներում:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն