Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

28 ապրիլի 2022 | Նախագծեր | Цитата

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33‑րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի (նաև թիմային) և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի չափը և վճարման կարգը հաստատելու մասին»  № 925-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
Որոշման hավելված № 1-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում օլիմպիական խաղերում կամ աշխարհի կամ Եվրոպայի  առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ):»:

Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված № 1-ի 2-րդ կետի 1-ին ենթակետը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

                    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն մարզիչների վարձատրման իրավահարաբերությունների կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից:

                   Այսպես՝ որոշվել է Որոշման Հավելված № 1-ի 2-րդ կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել, քանի որ այս ենթակետով սահմանվում է, որ վարձատրություն են ստանում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի այն մարզիչները (բարձր արդյունքներ ցուցաբերած), որոնք Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքներից դուրս ուսումնամարզական գործընթացն իրականացնում են կենտրոնացված մարզումների միջոցով: Սակայն ներկայումս Հայաստանի Հանրապետության հավաքականների ուսումնամարզական գործընթացն իրականացվում է ուսումնամարզական հավաքների միջոցով՝ ելնելով մարզումային պայմաններից:

                   Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել Որոշման Հավելված № 1-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույթը: Որոշման Հավելված № 1-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վարձատրություն են ստանում այն մարզիչները, որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում և մեր երկիրը ներկայացնում օլիմպիական խաղերում (պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ): Մինչդեռ Որոշման 3-րդ կետով սահմանված է, որ վարձատրություն ստացող մարզիչների անվանացանկը հաստատվում է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա արդյունքները: Այսինքն՝ սույն Որոշմամբ մարզիչը վարձատրվում է միայն բարձր արդյունք ցուցաբերած լինելու պարագայում: Սակայն իրականում օլիմպիական խաղերի՝ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մասնակից մարզիկներից ոչ բոլորն են նվաճել օլիմպիական խաղերի վարկանիշ, այլ մի մասը Միջազգային օլիմպիական կոմիտեի կամ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից ստացել է օլիմպիական խաղերին մասնակցելու թույտվություն՝ Հայաստանում մարզաձևի զարգացմանը նպաստելու համար, այսինքն՝ այդ դեպքում օլիմպիական խաղերին մասնակցությունը չի վկայում բարձր արդյունքի մասին: Նախագծով առաջարկվում է հստակեցնել այդ հանգամանքը և վարձատրություն հատկացնել այն մարզիչներին, որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում օլիմպիական խաղերում կամ աշխարհի կամ Եվրոպայի  առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ):

                   Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

                   Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

                   Նախագծի  ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն