Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Բահրեյնի Թագավորության կառավարությունը ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր կկնքեն: ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ՝ համաձայնագրին հավանություն տալու հարցը ներառվել է ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում:
Համաձայնագրի համաձայն՝ կողմերը փոխադարձաբար միմյաց նկատմամբ պետք է սահմանեն ոչ պակաս բարենպաստ ներդրումային ռեժիմ, քան կիրառվում է ազգային ներդրողների կամ այլ ներդրողների նկատմամբ:
Բահրեյնը Պարսից ծոցի պետություններից է: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1996 թ. հոկտեմբերին: Առայժմ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերն այնքան էլ զարգացած չեն:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться