«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

27 ապրիլի 2022 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունման արդյունքում մաքսային փորձաքննությանն գործառնությունների համար սահմանվում է պետական տուրք։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․9-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «պահպանության,» բառից հետո լրացնել «ապրանքների ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական փորձաքննությունների, օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննությունների իրականացման և եզրակացությունների տրամադրման» բառերը։

Հոդված 2. Օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.

«9) իրավաբանական անձանց դիմումով տրվող ապրանքների ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական, ինչպես նաև օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման համար

1 օբյեկտի համար բազային տուրքի 20-ապատիկի չափով

Ֆիզիկական անձանց դիմումով տրվող ապրանքների ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական, ինչպես նաև օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման համար

1 օբյեկտի համար  բազային տուրքի 15-ապատիկի չափով

Հոդված 3․ Օրենքի 19.9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված 1 օբյեկտը ներառում է տարբեր ԱՏԳ ԱԱ ծածկագրեր ունեցող կամ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրով, սակայն տարբեր տեխնիկական բնութագրեր ունեցող առավելագույնը 3 ապրանք, որոնց քանակը (պարկ, տուփ, հատ, փաթեթվածք և այլն), անկախ քաշից, չի կարող գերազանցել 30 միավորը։»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն