Զբոսաշրջության առանձնահատկությունները Հայաստանում

17 ապրիլի 2013 | Զբոսաշրջություն | Цитата

Համաձայն վիճակագրության' անցած տարի Հայաստան է ժամանել ավելի քան 843,3 հազ. զբոսաշրջիկ (անցած տարվա համեմատ աճը կազմել է 11,3%): Միաժամանակ, երկրից դուրս է եկել մոտ 806,6 հազ. զբոսաշրջիկ (աճը կազմել է 12,8%): Այս հաշվարկները կատարվել են ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (World Tourism Organization) մեթոդոլոգիայի համաձայն:

Առնվազն 12,9 հազ. մարդ օգտվել է զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից: Նախորդ տարվա համեմատ, այդ թիվն ավելացել է 13,8%-ով: Նրանցից բացի, բնականաբար, կան նաեւ ինքնուրույն հանգստի մեկնողներ: Օրինակի համար, բնակարան կամ հյուրանոց են պատվիրում Քոբուլեթիում եւ մեկնում հանգստի: Ի դեպ, երկու տարի առաջ այդ վայրն ազատ զբոսաշրջային գոտի էր հայտարարվել:

Անդրադառնալով մեր խնդիրներին, նշենք, որ Հայաստան ժամանած զբոսշրջիկներից ավելի քան 136,4 հազարն օգտվել են հյուրանոցների ծառայություններից: Հայաստան նրանց այցի նպատակները տարբեր են եղել:

Այսպես, բացառապես հանգստի համար հյուրանոցներում է իջեւանել ժամանած զբոսաշրջիկների 21,3%-ը, իսկ ահա «գործերով» ավելի շատ' 30,1%: Բուժման նպատակով ժամանել է 0,5%, իսկ «այլ նպատակներով»' 48,1%:

Զբոսաշրջային հաստատություններում հաջողության երաշխիքը սպասարկման բարձր որակն է: Հասկանալի է նաեւ, որ լավ վճարվող աշխատակիցն ավելի լավ է սպասարկում զբոսաշրջիկին: Իսկ միջինը որքա՞ն են ստանում այդ ոլորտում: Քանի որ վիճակագհրական հաշվետվություններում զբոաշրջության ոլորտն առանձին ներկայացված չէ, դիտարկենք այն բնագավառների աշխատավարձերը, որոնք ընդգրկված են տվյալ ոլորտում:

Այսպիսով, անցած տարի, տնտեսության մասնավոր հատվածում միջին անվանական աշխատավարձը կազմել է 148,9 հազ. դրամ, «կեցության կազմակերպման» ոլորտի աշխատակիցների աշխատավարձը' 81,6 հազ. դրամ, «մշակույթ, հանգիստ» ոլորտինը' 84,1 հազ. դրամ: Թեեւ հարկ է նշել, որ «սեւ» աշխատավարձի տարբերակը եւս չի բացառվում:

Առանձին թեմա է, իհարկե, ծառայությունների արժեքը: Արտերկրում, օրինակ, տանելի գնով հնարավոր է զբոսաշրջային փաթեթ ձեռք բերել' ներառյալ ավիատոմսերը: Օրինակ, իսպանական հայտնի Մալյորկա առողջարանի մեկշաբթյա փաթեթը Գերմանիայում առաջարկվում է 399 եվրոյով, ներառյալ ավիատոմսը, իսկ Հայաստանում ավիատոմսը փաթեթի մեջ չի մտնում, եւ անգամ այդ դեպքում փաթեթները բավականին թանկ են:

Ալբերտ Խաչատրյան

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն