• Armenianeconomy.com

Ցանկացողները հնարավորություն կունենան հացահատիկային մշակաբույսերը ապահովագրել նաև «երաշտ» ռիսկից

26 ապրիլի 2022 | | Цитата

Գյուղապահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը շարունակում է ընդլայնվել։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, այսուհետ ցանկացողները հնարավորություն կունենան հացահատիկային մշակաբույսերը (ցորեն, գարի, վարսակ) ապահովագրել նաև «երաշտ» ռիսկից։

Ապահովագրական այս պրոդուկտը հասանելի կլինի Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի տնտեսավարողների համար։ Պայմանագրերի վաճառքն արդեն մեկնարկել է և կշարունակվի մինչև մայիսի 31-ը, իսկ ապահովագրական գործակալությունների հետ կնքված պայմանագրերը ուժի մեջ կմտնեն հունիսի 1-ից։

Ծրագրում նոր ապահովագրական պրոդուկտի ներառումը հնարավոր է դարձել Ապահովագրությամբ դիմակայման ներդրումային հիմնադրամի և «Սպայկա» ՍՊԸ-ի հետ համագործակցության շնորհիվ։

Ապրիլի 25-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ նախարարության և «Սպայկա» ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։

Հուշագրի հիմնական նպատակն է նվազեցնել հայ ֆերմերների խոցելիությունը՝ պայմանավորված արտադրական ռիսկերով և երաշտի վտանգի հետևանքով առաջացող կորուստներով։

«Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը ոլորտում իրականացվող կարևորագույն նախաձեռնություններից է, ու թեև գյուղապահովագրության ծրագիրը դեռևս գտնվում է պիլոտային փուլում, սակայն այն ռեֆորմային ծրագիր է։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին ծրագրում այս բաղադրիչն ընդգրկելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար», - ասել է Արման Խոջոյանը։

Կարեն Բաղդասարյանն իր հերթին նշել է հետևյալը․«Գյուղատնտեսությունն առանց ապահովագրության չի կարող զարգանալ, և պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից հատկապես կարևոր է հացահատիկային մշակաբույսերի ապահովագրությունը»։

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: «Երաշտ» ռիսկի դեպքում սուբսիդավորվում է ապահովագրավճարի 60 տոկոսը։

Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողները պետք է դիմեն ստորև նշված ապահովագրական ընկերություններից որևէ մեկին՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն