• Armenianeconomy.com

Ինչպես խուսափել հակաբիոտիկներով «հարուստ» մսից. պատկան մարմիններն ընդգրկուն բարեփոխումներ են սկսում

26 ապրիլի 2022 | Տեսչական մարմիններ | Цитата

Հայաստանում անասնաբուժության ոլորտում զգալի բարեփոխումներ են սպասվում: Ոլորտի պատասխանատուները նշում են, որ խնդիրները շատ են՝ կապված մասնագետների պակասի, պատշաճ վերահսկողության և այլ հարցերի հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ մասնագետների պակաս կա բոլոր օղակներում՝ սպանդանոցներ, լաբորատորիաներ, տեսչական ոլորտ:

«Բոլոր ուղղություններով էլ անելիք ունենք, կարևորվում են կրթական ծրագրերը, վերապատրաստումները: Քայլ առ քայլ պետք է կարողանանք բարելավել իրավիճակը, սակայն անասնաբույժները նաև պետք է արժանապատիվ վարձատրվեն, արժանապատիվ վերաբերմունքի արժանանան հասարակության, պետական մարմինների կողմից»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ ոլորտում նախատեսում են մի շարք բարեփոխումներ իրականացնել: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է անասնաբույժների լիցենզավորման գործընթաց: Անասնաբուժության մասին օրենքում նախաձեռնել է փոփոխություն, որով կարգավորվելու է անասնաբույժների աշխատանքը: Այսօր յուրաքանչյուր կենդանի պահող կարող է օգտվել անասնաբուժական դեղատնից, վերցնել հակաբիոտիկներ և ներարկել կենդանուն՝ անկախ նրանից ճիշտ բուժում է արվում, թե ոչ: Դա մի կողմից մարդկային առողջության հետ կապված ռիսկեր է պարունակում. հակաբիոտիկներով հարուստ միսը հայտնվում է մեր սեղաններին: Մյուս կողմից էլ անասնաբույժի աշխատանքն արդեն պահանջված չի լինում:

«Լիցենզավորման մոտեցումը կյանքի կոչելով՝ կարգավորում ենք մի քանի հարց: Նախ միայն լիցենզավորված անասնաբույժները իրավունք կունենան անասնաբուժության դեղատնից դեղեր ձեռք բերել: Այսինքն՝ արդեն անասուններ պահողները ոչ թե ինքնագործունեությամբ կզբաղվեն, այլ ստիպված կլինեն աշխատել, համագործակցել անասնաբույժների հետ: Մյուս կողմից էլ արդեն անասնաբույժների մասնագիտությունը պահանջված կլինի»,-ասաց Տիգրան Գաբրիելյանը:    

Դրանից բացի, լիցենզավորման գործընթացը ենթադրելու է չափորոշիչներ, պահանջներ, որոնց պետք է համապատասխանեն անասնաբույժները: Վերջիններս պետք է պարբերաբար դասընթացների, վերապատրաստումների մասնակցեն, որպեսզի կարողանան պահել ունեցած լիցենզավորումը: 

Լիցենցավորումից զատ, նախատեսվում է մեկ բարեփոխում ևս: Մասնավորապես, ընթացիկ տարվա աշնանը կսկսվի կենդանիների համարակալում ու հաշվառում: Կարևորելով այս գործիքակազմը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ սա լուրջ միջոց կլինի վերահսկողության համար:  Վերահսկողության բարձր մակարդակը կարևոր է նաև արտահանման գործընթացի համար:

«Ամբողջ աշխարհում կենդանական ծագման մթերքը համարվում է բարձր ռիսկային: Երբ ԵՄ իմ կոլեգաների հետ խոսում էի՝ ասելով, որ ցանկանում ենք միս, մսամթերք արտահանել եվրոպական շուկա, ինձ հետևյալ հարցն էին տալիս՝ արդյոք ունեք կենդանիների համարակալում և հաշվառում: Քանի դեռ դա չունեք, ԵՄ շուկա մտնելու մասին մոռանում եք»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Մասնագետները վստահեցնում են, որ անասնաբուժության ոլորտում իրականացվող բարեփոխումներն իրենց ազդեցությունն են թողնելու նաև արտահանման գործընթացի վրա:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ՝ 5-րդ ձև չունեցող մսեղիքը ոչնչացվել է• ԻՐԱԶԵԿՈՒՄ Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխման վերաբերյալ• 2022-ի ապրիլին պետբյուջեի հարկային եկամուտների և պետտուրքի գծով փաստացի մուտքերն ավելացել են 28,4 տոկոսով. Բադասյան• 2018-ի մայիսին Երեւանի քաղաքապետի որոշմամբ օրենքի կոպիտ խախտմամբ հողամասեր են վաճառվել՝ 3-8 անգամ էժան. գներով ՊՎԾ• ԲԸՏՄ-ն արձանագրել է 8մլն դրամից ավել վնաս• Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է 8 մլն դրամից ավել վնաս• ՊԵԿ-Ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փաստաթղթավորման պահանջների խախտման դեպքեր• ՊԵԿ-Ը ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐ ԵՎ ԲՈՒԿԼԵՏՆԵՐ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը քաղաքաշինական իրավախախտման համար 300.000 դրամով տուգանել է կառուցապատողին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն