Վահան Քերոբյանը ելույթ է ունեցել «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի գլխավոր լիագումար նիստում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցում են «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։ «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» եռոօրյա միջոցառումը մեկնարկել է ապրիլի 25-ին։

Ցուցահանդեսի գլխավոր լիագումար նիստում ունեցած ելույթում Վահան Քերոբյանը խոսել է ներկայիս մարտահրավերների և դրանց հաղթահարման մասին․ «Մենք գտնվում ենք աշխարհի նոր տնտեսական և քաղաքական քարտեզի ձևավորման պատմական փուլում։  Եվ այստեղ տեսնում ենք և՛ մեծ ռիսկեր ու նաև նոր հնարավորություններ։ Խաթարվում է ոչ միայն վերջնական ապրանքների, այլև սարքավորումների, տեխնոլոգիաների և ֆինանսների ավանդական շղթան։ Դրա հետ մեկտեղ անվտանգությունը դառնում է ուղղակի ռիսկ բոլորիս համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է պարենային, կլիմայական, տեխնոլոգիական, լոգիստիկ, արդյունաբերական, ֆինանսական և, իհարկե, սոցիալական անվտանգությունը։ Համոզված եմ, որ բոլորս մտահոգված ենք գների կտրուկ աճով, հատկապես պարենային ապրանքների մասով։ Ու անգամ տնտեսական բարձր աճի պարագայում աղքատության մակարդակը բարձրանում է ահռելի տեմպերով, և կառավարությունները պետք է գերջանքեր գործադրեն՝ սոցիալական աղետ թույլ չտալու համար», - ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից այս ուղղությամբ իրականացվող քայլերը։ 

Ցուցահանդեսի գլխավոր լիագումար նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև․ ներդրումների և արտաքին տնտեսական կապերի գծով Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, Ուզբեկստանի ներդրումների և արտաքին առևտրի նախարար Սարդոր Ումուրզակովը, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Պյոտր Պարխոմչիկը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը և Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շերալի Քաբիրը։

Միջոցառման հիմնական նպատակն է խթանել արդյունաբերության նորագույն տեխնոլոգիաներն ու զարգացումները, նոր գործարար կապեր հաստատել, պայմանագրեր կնքել և արդյունքում՝ արդյունաբերական համագործակցության նոր նախագծեր իրականացնել։

Միջոցառմանը մասնակցում են պաշտոնյաներ և գործարար համայնքի ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից և Հնդկաստանից։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն