• Armenianeconomy.com

Հայկական և բելառուսական ընկերությունները ավելի քան 20 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել

Բելառուսի Հանրապետությունից գործարարների մեծ խումբ է ժամանել Հայաստան՝ կառավարության հետ հայ-բելառուսական կոոպերատիվ համագործակցության հնարավորությունները քննարկելու եւ հայկական ձեռնարկությունների հետ գործարար կապեր հաստատելու նպատակով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական հարցերի համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանի ակտիվ աջակցությամբ Երեւանում տեղի ունեցած հանդիպումներն արդեն տվել են գործնական արդյունքներ՝ հայկական եւ բելառուսական ընկերությունները ստորագրել են ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր՝ ապրիլի 21-ին, տեղի ունեցավ թեմային նվիրված քննարկում, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը եւ Նարեկ Տերյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Անդրեյ Բույնեւիչը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարեւը, ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկը եւ հայկական ու բելառուսական բիզնես համայնքների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տեխնիկայի ու սարքավորումների մատակարարման հնարավորությունները, ՀՀ տարածքում սպասարկման կենտրոնների ստեղծման եւ այլ խնդիրների վերաբերյալ հարցեր:

Ինչպես հանդիպումից հետո «Արմենպրես»-ին հայտնեց ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարեւը՝ բելառուսական ընկերությունները Հայաստանում արդեն ավելի քան 20 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել հայկական ընկերությունների հետ իրենց այցի ընթացքում: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակելու և հնարավոր է՝ այդ թվում ՀՀ տարածքում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու վերաբերյալ:

«Բանակցությունները շարունակվում են, այդ պատճառով ես կարծում եմ, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է եւ դեռ առաջինն է գալիք միջոցառումների շղթայում», - պարզաբանեց ԵԱՏՄ կառույցի պաշտոնյան:

Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Անդրեյ Բույնեւիչը իր հերթին մանրամասնեց, որ նշված գործարքների շրջանակում երեկ՝ ապրիլի 20-ին, բելառուսական «Հորիզոն» մեքենաշինական խոշոր հոլդինգը շրջանակային պայմանագիր է ստորագրել հայկական խոշոր առևտրային ցանցի հետ 2022 թ. կենցաղային տեխնիկա մատակարարելու մասին:

«Գնահատելով նախորդ տարիների և 2022 թ. առաջին եռամսյակի ցուցանիշները՝ երկկողմ ապրանքաշրջանառության շատ լավ դինամիկա ենք տեսնում, այն տարեց տարի աճում է, եւ մենք շատ ենք հետաքրքրված Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքներով, որոնք մատակարարվում են Բելառուսին: Դրանք շատ բարձր որակ ունեն: Անշուշտ, Բելառուսի Հանրապետությունն էլ իր կողմից արդյունաբերական ապրանքներ եւ տարատեսակ տեխնիկա է արտահանում Հայաստան», - հավելեց փոխնախարարը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը իր հերթին հայտնեց, որ նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո բելառուսական խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչները շարունակելու են հանդիպումները հայ գործարարների հետ՝ հայկական մի քանի արդյունաբերական ընկերություններով շրջելու և համագործակցության մասին նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ• Իրանում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի համագործակցության հնարավորությունները• ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը• Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը• Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը• «Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում• Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները• Նախարար Քերոբյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում կապերի ամրապնդման հնարավորությունները
горячие новости
• Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության անդամների հետ• Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ• Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտները թոթափում են համավարակի հասցրած վնասները. ծավալներն աճել են• ՄՊՀ-ն վարույթ է հարուցել ՀՀ առաքման ծառայություններ մատուցող Globbing, ONEX և Ber-Ber ընկերությունների նկատմամբ• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում ե ակտիվ վարչարարություն• Եվրոպական միությունը հաստատել է 14.2 մլն․ եվրո դրամաշնորհի ձևով հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը• ՊԵԿ նախագահը ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը• Գերմանիան երեք ամիս ունի` ձմեռային գազային ճգնաժամից իրեն փրկելու համար. Bloomberg• Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ է. Վահան Քերոբյան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն