Երևանում հունիսին կկայանա Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպություն Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստը

19 ապրիլի 2022 | Զբոսաշրջություն | Цитата

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (UNWTO) ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանն ապրիլի 19-ին իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էը տեղեկացնում է, որ հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Զուրաբ Պոլոլիկաշվիլին շնորհավորել է Սոս Ավետիսյանին՝ ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։

«Դեսպան Ավետիսյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը, որպես նաև ՄԱԿ ԶՀԿ Գործադիր խորհրդի անդամ երկիր, շարունակելու իր նպաստը բերել կազմակերպության նպատակների և ծրագրերի իրագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև համագործակցությամբ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի՝ հունիսի 1-3-ը Երևանում կայանալիք 67-րդ նիստի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն