Իրանը գործարկել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների համար դետալների պատրաստման գործարանը

Իրանը Նաթանզ քաղաքում շահագործման է հանձնել ուրանի հարստացման ցենտրիֆուգների համար դետալների պատրաստման գործարանը: Ապրիլի 14-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը, որը ծանոթացել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հաշվետվությանը:

«Ապրիլի 13-ին Իրանը գործակալությանն իրազեկել Է, որ մեխանիզմները կգործարկվեն հենց նույն օրը»,- ասված է կազմակերպության հաշվետվության մեջ՝ առանց ճշտման, թե հավաստիացել է արդյոք նա շահագործում սկսելու փաստի հարցում: Գրծակալության տեղեկատվությամբ՝ Իրանը համապատասխան սարքավորանքը Քարաջ քաղաքի իր փակ օբյեկտից տեղափոխել է Նաթանզ: Կազմակերպության հաշվետվության համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ն ապրիլի 12-ին ավարտել է հսկման խցիկների տեղակայումը նոր օբյեկտում:

Դրա գտնվելու տեղը չի ճշտվել: Ինչպես պարզաբանել է Reuters-ը, գործակալությունը հնարավորություն չունի ծանոթանալու այն տվյալներին, որոնք հավաքում են հսկման խցիկները եւ այլ սարքեր մի շարք վայրեում իրադրության դիտազննման համար, օրինակ ցենտրիֆուգների համար դետալների պատրաստման արհեստանոցներում:

2021 թվականի սեպտեմբերի 7-ին ՄԱԳԱՏԷ-ն իր եռամսյա հաշվետվության մեջ նշել է, որ Իրանում մինչեւ 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 2,4 կիլոգրամից ավելացել են մինչեւ 10 կիլոգրամ: Նույն թվականի հունիսի 15-ին Իրանի կառավարությունը հայտնել է, որ պետությունը 108 կիլոգրամ ուրան է հարստացրել մինչեւ 20 տոկոս: Իրանը մինչեւ 60 տոկոս ուրանի հաստացումն սկսել է ի պատասխան անցյալ տարվա ապրիլի 11-ին Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի վրա կատարված դիվերսիայի, որը, Թեհրանի վարկածով՝ կատարել է Իսրայելը:

Իրանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ հարստացումն իրականացվում է խաղաղ նպատակներով եւ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո: 2015 թվականին հավանության արժանացած միջուկային գործարքի համաձայն՝ Իրանն իրավունք ունի ատոմ հարստացնելու ոչ ավելի, քան մինչեւ 3,67 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ -ը:
Beeline Հայաստան - Հեռահաղորդակցական ծառայություններ ձեր բիզնեսի համար:
 
b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն