Հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

12 ապրիլի 2022 | | Цитата

Ապրիլի 12-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: 

Մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլդին Բահգաթ Իբրահիմ Դիսսուկին,  ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյան, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը ներկաներին շնորհավորել է նամականիշի մարման պաշտոնական արարողության կապակցությամբ, ընդգծել, որ Եգիպտոսի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը եղել և մնում է  Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում:
«Մեր երկրների միջև ձևավորված երկկողմ համագործակցության հիմքում փոխադարձ վստահությունն է, փոխզիջումային մշակույթը և կառուցողական երկխոսությունը, որն ունի զարգացման մեծ ներուժ և հեռանկարներ»,- նշել է Դավիթ Սահակյանը: 

Դեսպան Բահաա Էլդին Բահգաթ Իբրահիմ Դիսսուկին շնորհակալություն է հայտնել նախաձեռնության բոլոր մասնակիցներին, ապա անդրադարձել է երկու երկրների ժողովուրդնրեի միջև դարերից եկող բարեկամական և դիվանագիտական հարաբերություններին. 
«Հայերն ու հայ համայնքը Եգիպտոսում հատուկ տեղ ու դերակատարություն ունեն։ Հատկանշական է նաև այն, որ Եգիպտոսի 1-ին վարչապետն ազգությամբ հայ Նուբար Նուբարյանն է եղել (Նուբար Փաշա)։ 30 տարիները ոչ թե 2 երկրների ժողովուրդների հարաբերությունների պատմությունն է, այլ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման և զարգացման ժամանակաշրջանն է։ Հուսով ենք, որ հայ-եգիպտական հարաբերություններն առաջիկա տարիների ընթացքում էլ ավելի կզարգանան ու կամրապնդվեն»,- ասել է դեսպանը։

Հատուկ ծրարի վրա պատկերված են Արարատ լեռը, եգիպտական բուրգերը, հայերեն և անգլերեն լեզուներով կատարված է գրառում՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»։ Ծրարի վրա փակցված է նաև 2022թ մարտի 22-ին թողարկված «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ» թեմային նվիրված նամականիշը: 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն