«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

08 ապրիլի 2022 | Նախագծեր | Цитата

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման և ՇՄԱԳ իրականացման և փորձաքննական եզրակացության գործընթացի կարգավորմանը։

ՆԱԽԱԳԻԾ        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքիանձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման N2 հավելվածի` ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 2-րդ կետը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ջրօգտագործման թույլտվությունները ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն ապահովող հիմնական իրավական գործիքն են: Հենց այդ իրավասահմանող փաստաթուղթն է օրենքով նախատեսված պահանջները հասցեագրում կոնկրետ ջրօգտագործողին՝ նրա համար ստեղծելով իրավունքների և պարտականությունների հստակ շրջանակ: Այդ իսկ պատճառով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը պետք է իրականացվի շրջակա միջավայրի օրենսդրությանը համապատասխան։

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման՝ ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար անձը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում հայտ, որին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկում ներառված պետք է լինի նաև ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատման եզրակացությունը։ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 7-րդ հոդվածի՝ ի թիվս գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկվող շրջակա միջավայրի այլ օբյեկտների, առաջնահերթ դիտարկվում են մակերևութային և ստորերկրյա ջրերն ու դրանց բնութագրերը՝ կատեգորիան, հոսքի ռեժիմը, որակական և քանակական ցուցանիշները, ջրօգտագործումը, ջրահեռացումը և այլն։ Այսինքն այն բնութագրերն ու ցուցանիշները, որոնք ներկայացվում են նաև ջրօգտագործման թույլտվությամբ։ Իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հիմնական սկզբունքներից է գնահատման ընթացքում ազդեցությունների համալիր դիտարկումը, ինչը տվյալ դեպքում կարող է առավել արդյունավետ իրականացվել ջրօգտագործման թույլտվության առկայության պայմաններում։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Ջրային օրենսգրքի 2015 թվականին կատարված փոփոխությամբ (21.12.15 ՀՕ-19-Ն օրենք) 30.2 հոդվածի կարգավորումը, համաձայն որի ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է, երբ առկա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունը, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, հետևում է, որ նպատակահարմար է նախքան նախատեսվող գործունեության ՇՄԱԳ և փորձաքննության իրականացումը ստանալ ջրօգտագործման թույլտվություն:

Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով  առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 2-րդ կետը, նպատակ ունենալով կանոնակարգել ՇՄԱԳ օրենքի, Ջրային օրենսգրքի և վերոնշյալ որոշման անհամապատասխանությունները։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման և  ՇՄԱԳ իրականացման և փորձաքննական եզրակացության գործընթացի կարգավորմանը։

5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չի նախատեսվում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն