• Armenianeconomy.com

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ բազմաշերտ համագործակցությունը` հատկապես Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KFW) գործունեությունը:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը ևս շեշտել է երկու երկրների երկարամյա համագործակցության և իրականացված աշխատանքների կարևորությունը և հավաստել, որ պատրաստակամ են շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարության բարեփոխումներին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտում․ «Գերմանական կողմից կցանկանայի վերահաստատել այն մեծ շահագրգռվածությունը և հետաքրքրությունը, որ եղել է և կա Հայաստանում իրականացվող ծրագրերի նկատմամբ»,-ասել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման վարկերի բանկի (KFW) հետ համատեղ էներգետիկ, ջրային ոլորտում առկա համագործակցության վերաբերյալ հարցեր։
KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանն ընդգծել է, որ և էներգետիկ, և ջրային ոլորտներում իրականացվող ծրագրերը բարդ են և կոմպլեքս, բայց հաջողվել է առաջընթաց ապահովել։

Քննարկվել է նաև վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների միավորման գործընթացը, ինչպես նաև՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների գործարկման ընթացքը։

Նախարարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքը։

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը վերահաստատել է, որ իրենց մանդատի շրջանակում այուհետ ևս կշարունակեն արդիականացնել, կահավորել, բարելավել քաղաքացիների սպասարկման գրասենյակները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ• Իրանում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի համագործակցության հնարավորությունները• ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը• Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը• Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը• «Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում• Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները• Նախարար Քերոբյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում կապերի ամրապնդման հնարավորությունները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն