• Armenianeconomy.com

Հայ-ղազախական առևտուրը 2021-ին աճել է ավելի քան 30 տոկոսով. Ղազախստանի դեսպան

Չնայած արտաքին գործոնների բացասական ազդեցությանը՝ ապրանքաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության երկրների միջև դինամիկ աճ է արձանագրում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

Ղազախստանի դեսպանի խոսքով՝ փոխշահավետ որոշումները համապատասխանում են ԵԱՏՄ-ի ոգուն, որն իր գոյության կարճ ժամանակահատվածում փոխադարձ առևտրի զգալի աճ է ցույց տվել մասնակից պետությունների միջև:

Նախորդ տարի ԵԱՏՄ մարմիններում նախագահած պետության դեսպանը գոհունակությամբ արձանագրում է ապրանքաշրջանառության աճի դինամիկան միության շրջանակներում 2021 թ. արդյունքներով:

«Չնայած արտաքին գործոններին և կարանտինային սահմանափակումներին՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ղազախական առևտրի ծավալը աճել է 28 տոկոսով՝ հասնելով 26,1 մլրդ դոլարի ցուցանիշին: Ընդ որում, Ղազախստան-Հայաստան երկկողմ առևտրաշրջանառությունը նշված շրջանում աճել է ավելի քան 30 տոկոսով», - հայտնեց Ղազախստանի դեսպանը:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հիշեցնում է դեսպանը, մարտի 16-ին հանդես էր եկել ուղերձով, որը կրում էր «Նոր Ղազախստան. նորացման և արդիականացման ճանապարհը» խորագիրը: Երկիրը թևակոխում է զարգացման նոր շրջափուլ, որում Ղազախստանի ղեկավարը մեծ կարևորություն է տալիս արտաքին գործոններին և աշխարհաքաղաքական իրավիճակին: Ըստ Տոկաևի՝ ընթացիկ միջազգային իրադրությունը իր լարվածությամբ, Արևմուտքի և Ռուսաստանի միջև տնտեսական ու քաղաքական կոշտ դիմակայությամբ և ամբողջ աշխարհի համար անկանխատեսելի հետևանքներով աննախադեպ է, և այդ պատճառով Ղազախստանի կառավարությանն առընթեր ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ստեղծված իրավիճակին օպերատիվ կերպով արձագանքելու համար:

Այս համատեքստում ինչպես Ղազախստանի, այնպես էլ Ռուսաստանի դեսպանները ընդգծում են եվրասիական փոխգործակցության և ի հայտ եկած նոր ծանր մարտահրավերները ԵԱՏՄ երկրների կողմից միասնական ջանքերով հաղթահարելու անհրաժեշտությունը:

«Հանձնառությունը կառուցողական երկխոսության պահպանմանը ամուր հիմք է Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկարաժամկետ համագործակցության համար՝ նոր գլոբալ մարտահրավերների պայմաններում», - հավելեց դեսպան Բոլատ Իմանբաևը:

Մինչ Բոլատ Իմանբաևի ելույթը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը իր խոսքում նշել էր՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնելու նաև եվրասիական տարածության դաշնակից պետություններին, և Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը իրականացվելու է նաև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների նկատմամբ: Բայց Մոսկվայում ակնկալում են, որ եվրասիական գործընկերների շահերի ընդհանրությունը, նրանց տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է միասին լինել և միասին զարգանալ:

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը այսօր՝ ապրիլի 6-ին, կազմակերպել էին «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, եվրասիական այլ գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ԵԱՏՄ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայաստանցի և ռուսաստանցի հեղինակավոր փորձագետներ:

Արամ Սարգսյան
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ• Իրանում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի համագործակցության հնարավորությունները• ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը• Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը• Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը• «Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում• Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները• Նախարար Քերոբյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում կապերի ամրապնդման հնարավորությունները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն