Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում, ապրիլի 4-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյան, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը ողջունել և շնորհավորել է նամականիշի մարման պաշտոնական արարողության բոլոր մասնակիցներին, անդրադարձել է Չարենցի թողած գրական ժառանգությանն ու մեծ ժողովրդականությանը։
«Չնայած բոլոր փորձություններին՝ Չարենցը մնաց իր հայրենիքի պաշտպանության ազատամարտիկը, իր գրչով պայքարեց հանուն արդարության և հայենասիրության: Չարենցի թողած գրական ժառանգությունը խորապես ազգային լինելով՝ նաև համամարդկային արժեք է»,- ասել է Դավիթ Սահակյանը, ապա համոզմունք հայտնել, որ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի նվիրված նամականիշը հիմք կհանդիսանա, որպեսզի հայ պոետի անունն ու գրական ժառանգությունը ևս մեկ անգամ հանրահռչակվի աշխարհով մեկ՝ նպաստելով հայկական մշակույթի տարածմանը և ճանաչելիության բարձրացմանը:
Նամականիշի վրա պատկերված է Եղիշե Չարենցը (1897-1937թթ.)՝ իր ձեռագրերի խորապատկերին, նաև հայերեն և անգլերեն լեզուներով կատարված է գրառում. «125 ԱՄՅԱԿ»։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться