Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

06 ապրիլի 2022 | Նախագծեր | Цитата

Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-ն որոշման դրույթները և կիրառվող հասկացությունները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին և կիրառվող հասկացություններին: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ԱԺ 1-ին ընթերցմամբ ընդունվել է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև այդ համատեքստում՝ կանոնակարգելով իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒՄ

--------------------  --- 2022 թվականի N ------Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրությաննպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության» N 1024-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում հանել «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խումբ սահմանելու (խումբը վերանայելու) կամ» բառերը.
  • Որոշման N 5 հավելվածի 18-րդ կետում հանել «կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը» բառերը.
  • Որոշման N 5 հավելվածի 18.1-րդ կետում հանել «(երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի` քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների)» և «կամ հաշմանդամության խմբի վերանայումը» բառերը.
  • Որոշման N 5 հավելվածի 19-րդ կետում հանել «(երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի` քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների)» և «, եթե անձի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը դեռևս չի վերականգնվել» բառերը, իսկ «անձը» բառից հետո լրացնել «անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարացնելու նպատակով» բառերը․   
  • Որոշման N 5 հավելվածի 20-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․
  • Որոշման N 5 հավելվածի 21-րդ կետում «, բավարար հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և նա» բառերը փոխարինել «հիվանդը»  բառով․
  • Որոշման N 6 հավելվածի 5-րդ կետում «անձը» բառից հետո լրացնել «անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարացնելու նպատակով» բառերը, իսկ 6-րդ կետում «՝ բավարար հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և նա» բառերը փոխարինել «հիվանդը» բառով.
  • Որոշման ամբողջ տեքստում «հաշմանդամ երեխա» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող երեխա» բառերով.
  • Որոշման N 2 հավելվածի 45-րդ, N 5 հավելվածի 19-րդ և 21-րդ, N 6 հավելվածի 6-րդ կետերում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն