«Փոստային կապի մասին», «Տիեզերական գործունեության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին

04 ապրիլի 2022 | Նախագծեր | Цитата

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագծերի փաթեթի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արդեն իսկ գործող Կառավարության որոշումների նախաբանում համապատասխան լիազորող նորմերի ամրագրման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասության վերապահված միջոցառումների անխոչընդոտ իրականացման համար:

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-46-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «է» և «ը» կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«է) հաստատում է փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը.

ը) հաստատում է փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող  միջոցառումների իրականացման ժամանակացույցը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տիեզերական գործունեության մասին» 2020 թվականի մարտի 6-ի թիվ ՀՕ-152-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«8) հաստատում է ազգային տիեզերական ռազմավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ ՀՕ-176-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը.

լրացնել 5.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.1) մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրը և ժամանակացույցը.»:

լրացնել 13-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
        «13) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ապահովման ռազմավարությունը և ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
       2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրվեց դրույթ, համաձայն որի՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նշված սահմանադրական դրույթից պարզ է դառնում, որ Կառավարությունը և վարչապետը կարող են ընդունել նորմատիվ բնույթի որոշում միայն այն դեպքում, եթե այդպիսի բովանդակությամբ որոշում ընդունելու լիազորություն նշված մարմիններին վերապահված է կամ ուղղակիորեն Սահմանադրությամբ կամ կարգավորող որևէ այլ օրենքով: Բացի այդ, մեջբերված հոդվածի 2-րդ մասի դրույթները լիազորող նորմերի առնչությամբ մեկ այլ պահանջ էլ են սահմանում, համաձայն որի՝ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N 02/10.3/37766-2021 հանձնարարականով պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվել էր գույքագրել համապատասխան գործունեության ոլորտին առնչվող  Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ այն հաշվով, որ համապատասխան օրենքները ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:       
       Վերոգրյալ հանձնարարականի հիման վրա ՀՀ ԲՏԱ նախարարությունում իրականացվել է գույքագրման աշխատանքներ, որոնց արդյունքում վեր են հանվել և կառավարության որոշումներ, որոնց  լիազորող նորմերը բացակայում են: Բացի այդ  ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասությանը վերապահված միջոցառումների անխոչընդոտ իրականացումն ապահոելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենքներում կատարել փոփոխությունների և լրացումններ ու ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր:

Առաջարկվող կագավորումների բնույթը․
Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Փոստային կապի մասին»,  «Տիեզերական գործունեության մասին» «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում՝ սահմանելով լիազորող նորմեր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:     

Ակնկալվող արդյունքը․
Նախագծերի փաթեթի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արդեն իսկ գործող Կառավարության որոշումների նախաբանում համապատասխան լիազորող նորմերի ամրագրման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասության վերապահված միջոցառումների անխոչընդոտ իրականացման համար:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծերի փաթեթի մշակումը  չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

Նախագծերի փաթեթի մշակումը միտված  է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասությանը վերապահված միջոցառումների անխոչընդոտ իրականացումն ապահոելու նպատակով:

Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծերի փաթեթի ընդունումից հետո ակնկալվում է համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակում և ընդունում:

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն