Սյունիքում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տաթեւ-Լծեն հատվածը, որ Սիսիանի մոտակայքում պետք է միանա Մ2 ճանապարհին, եւ Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհահատվածը մենք պլանավորում էինք այս տարի ավարտել, որի արդյունքում Կապանից Երեւան կունենանք նոր ճանապարհ, որը Տաթեւի ոլորանները կշրջանցի: Կապանի կապը մայրաքաղաքի հետ ավելի կարճ ու արագ կլինի»,-ասաց նա:
Իր հերթին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ Տաթեւ-Լծեն 20 կմ ճանապարհից մոտ 15 կմ-ն ամբողջ հողային պաստառը պատրաստ է, իսկ Նոր Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի շնորհիվ եղած 16 ոլորանի փոխարեն կունենանք 6 ոլորան:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться